Onyxum Services Inc.-ը (սույն փաստաթղթում հղում արվող որպես «Onyxum», «մեր», «մեզ» կամ «մենք») հավատարիմ է հարգելու այն անձանց գաղտնիության իրավունքը, որոնք այցելում են մեր կայքէջեր, ներառյալ՝ մեր Անկախ Բիզնեսի Սեփականատերերի («IBO-ներ») Վերարտադրված Կայքէջեր, բջջային կայքէջեր, բջջային հավելվածներ և ցանկացած այլ թվային ծառայություններ և հարթակներ, որոնք պաշտոնապես վարվում կամ օգտագործվում են Onyxum-ի կողմից (այսուհետ՝ հավաքական հղում արվող որպես «Կայքէջ» կամ «Կայքէջեր»)։ Ցանկացած անձնական տեղեկություն, ինչպիսին է ձեր անունը, հասցեն, էլ․ փոստի հասցեն կամ հեռախոսահամարը, որը դուք տրամադրում եք, չափազանց կարևոր է մեզ համար։ Մենք հարգում ենք ձեր գաղտնիությունը՝ ձեզ առնչվող և մեզ մոտ ձեր գործարքներին առնչվող Անձնական Տեղեկությունը մշակելիս, անկախ նրանից, թե դա արված է https://onyxum.com կայքի միջոցով, թե մեզ առնչվող Կայքէջերից մեկով, որպեսզի վաստակենք ձեր վստահությունը։ Onyxum-ը ստեղծել է այս Գաղտնիության Քաղաքականությունը՝ ձեզ վստահություն տալու համար, երբ այցելում և օգտվում եք Կայքէջերից, և ցուցադրելու իր հավատարմությունը տեղեկատվության արդար գործելակերպին և գաղտնիության պաշտպանությանը։
Այս Գաղտնիության Քաղաքականությունը նկարագրում է Անձնական Տեղեկությունը, որը մենք հավաքագրում ենք ձեր մասին, ինչ ենք մենք անում դրա հետ, երաշխիքները, որոնք մենք ունենք՝ այն պաշտպանելու համար, և ինչպես դուք կարող եք վերահսկել դրա օգտագործումը մեր կողմից։ Այցելելով կամ օգտվելով Կայքէջերից, դուք համաձայնվում եք՝ առանց սահմանափակումների կամ վերապահումների, ենթարկվել այս Գաղտնիության Քաղաքականությանը, և դուք ընդունում եք այս Գաղտնիության Քաղաքականությունում նկարագրված գործելակերպը։ Երբ դուք տրամադրում եք Անձնական Տեղեկություն մեր Կայքէջերում, դուք համաձայնվում եք այն եղանակին, որով Onyxum-ը հավաքագրելու, օգտագործելու, բացահայտելու և այլ կերպ կառավարելու է ձեր Անձնական Տեղեկությունը, ինչպես շարադրված է ստորև։
Այս Գաղտնիության Քաղաքականությունը կիրառելի է միայն Կայքէջերի և ոչ թե Երրորդ Կողմի ցանկացած կայքէջերի նկատմամբ, որոնք կարող են ունենալ տվյալների հավաքագրում, կուտակում և կիրառել գործելակերպ ու քաղաքականություններ, որոնք էապես տարբերվում են այս Գաղտնիության Քաղաքականությունից։ Լրացուցիչ տեղեկության համար տեսե՛ք ստորև Բաժին V(A)-ը՝ Երրորդ Կողմի Կայքէջերին Հղումների վերաբերյալ։ Ամեն անգամ Կայքէջից օգտվելիս՝ կիրառվելու է այդ պահի դրությամբ գործող այս Գաղտնիության Քաղաքականության տարբերակը։ Համապատասխանաբար, ամեն անգամ, երբ դուք օգտվում եք Կայքէջից, դուք պետք է ստուգեք այս Գաղտնիության Քաղաքականության ամսաթիվը (որը տեսանելի է վերջում) և վերստուգեք ցանկացած փոփոխություն ձեր՝ Կայքէջն այցելելու վերջին պահից հետո։ Լրացուցիչ տեղեկության համար տեսե՛ք ստորև Գաղտնիության Քաղաքականությունում Թարմացումների և Փոփոխությունների վերաբերյալ բաժինը։ ՕԳՏՎԵԼՈՎ ԿԱՅՔԷՋԻՑ, ԴՈՒՔ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՔ, ՈՐ ԿԱՐԴԱՑԵԼ ԵՎ ՀԱՍԿԱՑԵԼ ԵՔ, ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՔ ԱՅՍ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ։ ԵԹԵ ԴՈՒՔ ՉԵՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԿԱՄ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՔ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱՅՍ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ, ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԱՆՄԻՋԱՊԵՍ ԼՔԵՔ ԿԱՅՔԷՋԸ։
I.ՈՎ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ ԿԱՅՔԷՋԵՐԻՑ
A.Երեխաների Գաղտնիությունը. Onyxum-ը հավատարիմ է մեր երեխաների անվտանգությանը։ Կայքէջերը նախատեսված կամ նախագծված չեն՝ գրավելու 18 տարեկանից ցածր օգտատերերին։ 18 տարեկանից ցածր անձինք չեն կարող անդամագրվել որպես Onyxum-ի IBO-ներ կամ գրանցվել որպես Հաճախորդներ։ 13 տարեկանից ցածր երեխաները չեն կարող գնել ապրանքներ մեր ցանկացած Կայքէջից։ Onyxum-ը չի պահանջում կամ գիտակցված հավաքագրում անձը նույնականացնող տեղեկություն 13 տարեկանից ցածր երեխաներից։ Եթե Onyxum-ը ձեռք բերի փաստացի տվյալ, որ այն հավաքագրել է անձը նույնականացնող տեղեկություն 13 տարեկանից ցածր երեխայից, Onyxum-ն անմիջապես կջնջի այդպիսի տեղեկությունը իր տվյալների շտեմարանից։ Քանի որ Onyxum-ը չի հավաքագրում անձը նույնականացնող տեղեկություն 13 տարեկանից ցածր երեխաներից, Onyxum-ը չունի այդպիսի տեղեկություն՝ օգտագործելու կամ երրորդ կողմին բացահայտելու։ Onyxum-ը մշակել է այս Գաղտնիության Քաղաքականությունը, որպեսզի համապատասխանի Երեխաների Առցանց Գաղտնիության Պաշտպանության Ակտին։
B.Եվրոպական Տնտեսական Գոտի․ Եթե դուք Եվրոպական Տնտեսական Գոտուց (ԵՏԳ) եք, այս Գաղտնիության Քաղաքականությունում նկարագրված անձնական տեղեկության հավաքագրման և օգտագործման համար իրավական հիմքը կախված է Անձնական Տեղեկությունից, որը մենք հավաքագրում ենք, և կոնկրետ կոնտեքստից, որում մենք այն հավաքագրում ենք։ Onyxum-ը կարող է մշակել ձեր Անձնական Տեղեկությունը, որովհետև՝
❖ Մեզ անհրաժեշտ է իրականացնել պայմանագիրը ձեզ հետ,
❖ Դուք մեզ թույլտվություն եք տվել այդպես անելու,
❖ Մշակումը մեր օրինական շահերից է բխում, և այն չի շրջանցում ձեր իրավունքները,
❖ Վճարումները մշակելու նպատակներով,
❖ Օրենքին համապատասխանելու համար
Եթե դուք ԵՏԳ-ի բնակիչ եք, դուք ունեք տվյալների պաշտպանության որոշակի իրավունքներ։ Մենք ձգտում ենք ձեռնարկել խելամիտ քայլեր՝ թույլ տալու ձեզ ուղղել, լրացնել, ջնջել կամ սահմանափակել ձեր Անձնական Տեղեկության օգտագործումը։ Եթե ցանկանում եք տեղեկացված լինել, թե ինչ Անձնական Տեղեկություն ենք մենք պահում ձեր մասին, և եթե ուզում եք, որ այն ջնջվի մեր համակարգերից, խնդրում ենք կապվել մեզ հետ։ Որոշ հանգամանքներում դուք ունեք տվյալների պաշտպանության հետևյալ իրավունքները․
❖ Իրավունք՝ մուտք գործելու, թարմացնելու կամ ջնջելու տեղեկությունը, որը մենք ունենք ձեր մասին։ Երբ դա հնարավոր է, դուք կարող եք մուտք գործել, թարմացնել կամ ձեր Անձնական Տեղեկությունը ջնջելու հարցում ուղարկել անմիջապես ձեր հաշվի կարգավորումների բաժնից։ Եթե դուք չեք կարող ինքներդ անել այդ գործողությունները, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ ձեզ օգնելու համար։
❖ Ուղղելու իրավունք․ դուք իրավունք ունեք առ այն, որ ձեր տեղեկությունը ուղղեն, եթե այդ տեղեկությունը ոչ ճշգրիտ է կամ ոչ լիարժեք։
❖ Առարկելու իրավունք․ դուք իրավունք ունեք առարկելու ձեր Անձնական Տեղեկության՝ մեր կողմից մշակմանը։
❖ Սահմանափակելու իրավունք․ դուք իրավունք ունեք պահանջելու, որ մենք սահմանափակենք ձեր անձնական տեղեկության մշակումը։
❖ Տվյալների դյուրատարության իրավունք․ դուք իրավունք ունեք, որ ձեզ տրամադրեն տեղեկության պատճենը, որը մենք ունենք ձեր մասին, կարգավորված, մեքենայով ընթեռնելի և լայնորեն օգտագործվող ձևաչափով։
❖ Համաձայնությունը հետ կանչելու իրավունք․ դուք իրավունք ունեք հետ կանչելու ձեր համաձայնությունը ցանկացած պահի, երբ մենք հիմնվում ենք ձեր համաձայնության վրա՝ մշակելու ձեր անձնական տեղեկությունը։
Խնդրում ենք հաշվի առնել, որ մենք կարող եք խնդրել ձեզ հաստատել ձեր ինքնությունը, մինչև այդպիսի հարցումներին պատասխանելը։ Դուք իրավունք ունեք բողոքելու Տվյալների Պաշտպանության Մարմնին ձեր Անձնական Տեղեկության՝ մեր կողմից հավաքագրման և օգտագործման մասին։ Հավելյալ տեղեկության համար խնդրում ենք կապվել ԵՏԳ-ում ձեր տվյալների պաշտպանության տեղական մարմնի հետ։
C.Օգտատերեր ՝ Միացյալ Նահանգներից դուրս. Կայքէջերը նախատեսված են Միացյալ Նահանգների օգտատերերի համար և նրանց համար, ովքեր չեն կարգավորվում այլ երկրների գաղտնիության քաղաքականություններով։ Եվրամիությունից օգտատերերին խորհուրդ է տրվում չբացահայտել Անձնական Տեղեկությունը Onyxum-ին։ Մեզ ուղարկված տեղեկությունը տեղակայվելու է Կանադայի Նովա Սքոթիա նահանգում գտնվող սերվերներում։ Մի՛ ուղարկեք մեզ տեղեկություն, եթե դուք համաձայն չեք կանադական օրենքների կիրառմանը և ձեր տեղեկության օգտագործմանն ու բացահայտմանը՝ համաձայն այս Գաղտնիության Քաղաքականության։
II.ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
Onyxum-ը Կայքէջի, ներառյալ՝ Վերարտադրված Կայքէջերի միակ սեփականատերն է։ Մենք հավաքագրում ենք տեղեկություն IBO-ներից, Հաճախորդներից և կայքէջերի այցելուներից՝ կայքէջերի տարբեր հատվածներում։
A.Թրաֆիկի Տվյալներ. Ինչպես կայքէջեր սպասարկող օպերատորների մեծ մասը, Onyxum-ն ինքնաշխատ հավաքագրում է այն տեսակի տեղեկություն, որը դիտարկիչները ինքնաշխատ հասանելի են դարձնում, ներառյալ՝ (i) IP հասցեներ, (ii) տիրույթի սերվերներ, (iii) Կայքէջ մուտք գործող սարքերի տեսակներ, և (iv) Կայքէջ մուտք գործող Ցանցային դիտարկիչների տեսակներ (հավաքական՝ «Թրաֆիկի Տվյալներ»)։ Թրաֆիկի Տվյալները անանուն տեղեկություն է, որն անձնապես չի նույնականացնում ձեզ։
B.Քուքիներ. «Քուքի»-ն տեղակատվության շարք է, որը կայքէջը պահպանում է օգտատիրոջ համակարգչում, և որը օգտատիրոջ դիտարկիչը տրամադրում է կայքէջին ամեն անգամ, երբ օգտատերը հարցում է ուղարկում կայքէջին։ Քուքիի նպատակն է՝ բացահայտել օգտատիրոջը որպես Կայքէջի եզակի օգտատեր։ Onyxum-ն օգտագործում է Քուքիներ՝ հարմարեցնելու Կայքէջում ձեր փորձառությունը ձեր հետաքրքրություններին, ապահովելու, որ դուք չտեսնեք միևնույն տեղեկատվական հաղորդագրությունները մի քանի անգամ, և պահպանելու ձեր օգտանունը այնպես, որ դուք կարիք չունենաք մուտքագրել այն ամեն անգամ, երբ այցելում եք Կայքէջ։ Onyxum-ի կողմից Քուքիների օգտագործման վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար տեսե՛ք ստորև Տեղեկության Օգտագործման և Բացահայտման Գործելակերպի/Թրաֆիկի Տվյալների ու Քուքիների Օգտագործմամբ Տեղեկության Հավաքագրման վերաբերյալ բաժինը։ ԵԹԵ ԴՈՒՔ ՉԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ՈՐ ՁԵՐ ՀԱՄԱԿԱՐԳՉՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵՆ ՔՈՒՔԻՆԵՐ, ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐԵՔ ՁԵՐ ԴԻՏԱՐԿԻՉՆԵՐՆ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ՆՐԱՆՔ ՄԵՐԺԵՆ ՔՈՒՔԻՆԵՐԸ, ՄԻՆՉ ԿԱՅՔԷՋ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ՝ ՀԱՍԿԱՆԱԼՈՎ, ՈՐ ԿԱՅՔԷՋԻ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՐՈՇ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ՉԳՈՐԾԵԼ ԱՌԱՆՑ ՔՈՒՔԻՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ։ ԵԹԵ ԴՈՒՔ ՄԵՐԺՈՒՄ ԵՔ ՔՈՒՔԻՆԵՐԸ, ԴՈՒՔ ՁԵԶ ՎՐԱ ԵՔ ՎԵՐՑՆՈՒՄ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԿՈՐՍՏՒ ՀԱՄԱՐ ԱՄԲՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ։
Մենք օգտագործում ենք JavaScript՝ գրանցելու ձեր օգտագործման վարքագիծը կայքէջում, որպեսզի հարմարեցնենք մեր վեբ ծառայությունները օգտատերերի կարիքներին։ Անելով այդպես, մենք որոշում ենք ձեր դիտարկիչի տեսակը, տեղանքը, ձեր օգտագործման ժամը և տևողությունը, URL հասցեն, էջի անվանումը և կայքէջը, որն ուղղորդել է ձեզ մեր էջ։ Դուք կարող եք դադարեցենել մեր կողմից այդ տվյալների գրանցումը՝ ապակտիվացնելով JavaScript-ը անմիջապես ձեր դիտարկիչից։
Մենք նաև օգտագործում ենք հետևյալ վերլուծական գործիքները․
❖ Google Analytics — Սա Google Inc.-ի` 1600 Amphitheatre Parkway Mountain View, California 94043, United States, այսուհետ՝ «Google», վերլուծական վեբ գործիք է, որը գրանցում է ձեր առցանց գործունեությունը մեր կայքում և որոշում, թե քանի օգտատեր է այցելում մեզ, թե մեր էջի որ բովանդակությունն են դիտում և քանի անգամ։ Գնահատումն իրականացվում է անանուն։ Google Analytics-ի քուքիները, ներառյալ Google Analytics-ի «անանուն IP հասցե» գործիքը և օգտագործման տվյալները սովորաբար փոխանցվում են Google-ի սերվեր Միացյալ Նահանգներում և պահվում են այնտեղ։ Հավելյալ տեղեկության համար խնդրում ենք անցնել https://support.google.com/analytics/answer/6004245?hl=en հղումով։ https://tools.google.com/dlpage/gaoptout?hl=en.%20 հղումով Google Analytics-ն առաջարկում է տվյալների հավաքագրումից հրաժարվելու տարբերակ։
❖ Facebook Pixel — Ձեր համաձայնությամբ մենք օգտագործում ենք Facebook Inc-ի` 1601 South California Avenue, Palo Alto, California 94304, United States («Facebook»), «Facebook Pixel»-ը մեր կայքէջում։ Սա քուքի է (այսինքն՝ փոքր տեքստային ֆայլ, որը պահվում է ձեր համակարգչում և որին կարելի է հասանելիություն ունենալ հետագայում)։ Դրա օգնությամբ օգտատիրոջ գործողություններին կարելի է հետևել այն բանից հետո, որբ նա տեսել կամ սեղմել է Facebook-ի գովազդը։ Սա մեզ հնարավորություն է տալիս հետևել Facebook-ի գովազդների արդյունավետությանը վիճակագրական և շուկայի հետազոտության նպատակներով։ Այս ձևով հավաքագրված տեղեկությունն անանուն է մեզ համար, այլ կերպ ասած՝ այն չի տրամադրում որևէ տեղեկություն օգտատերերի ինքնության մասին։ Այնուամենայնիվ, տվյալները պահվում և մշակվում են Facebook-ի կողմից, այնպես որ օգտատիրոջ համապատասխան անձնական էջի հետ կապը հնարավոր է, և Facebook-ը կարող է օգտագործել տվյալները իր սեփական գովազդային նպատակներով՝ համաձայն Facebook-ի Տվյալների Քաղաքականության (https://www.facebook.com/about/privacy/). Դուք կարող եք թույլ տալ Facebook-ին և իր գործընկերներին ցուցադրել գովազդներ Facebook-ում ու Facebook-ից դուրս։ Քուքին կարող է նաև պահվել ձեր համակարգչում այդ նպատակներով։ Օգտվելով կայքէջից՝ դուք համաձայնվում եք այցելուի գործողության պիքսելի օգտագործմանը։
C.Ռեմարքեթինգ. Մենք կարող ենք օգտագործել ռեմարքեթինգային ծառայություններ՝ գովազդ անելու ձեզ համար երրորդ կողմի կայքէջերում նրանից հետո, երբ դուք այցելեք մեր Կայքէջեր։ Մենք և մեր երրորդ կողմի մատակարարները օգտագործում են քուքիներ՝ տեղեկացնելու, օպտիմալացնելու և սպասարկելու գովազդները մեր Կայքէջեր ձեր վերջին այցելությունների հիման վրա։
❖ Google AdWords – Google AdWords-ը ապահովվում է Google, Inc.-ի կողմից։ Այն օգտագործվում է՝ գրանցելու կայքէջի այցելությունները գովազդային նպատակներով (ռեմարքեթինգ) Google-ում և Ցուցադրման Ցանցում։ Երբ դուք այցելում եք կայքէջ, ձեր դիտարկիչը պահպանում է քուքիներ, որոնք թույլ են տալիս ձեզ ճանաչելու որպես այցելու, երբ դուք այցելում եք կայքէջեր, որոնք պատկանում են Google-ի գովազդային ցանցին։ Այդ էջերում գովազդները, որոնք առնչվում են բովանդակությանը, որը դուք նախկինում դիտել եք այլ կայքէջերում, որոնք օգտագործում են Google-ի ռեմարքեթինգային գործառույթը, կարող են ներկայացվել ձեզ որպես այցելուի։ Դուք կարող եք հրաժարվել Google AdWords-ի կողմից տվյալների հավաքագրումից կայքէջում՝ http://www.google.com/settings/ads։ Google-ի գաղտնիության գործելակերպի մասին հավելյալ տեղեկության համար խնդրում ենք այցելել Google-ի Գաղտնիության Պայմանների կայքէջ՝ https://policies.google.com/privacy?hl=en
❖ Google AdWords-ի փոխակերպումներին հետևելը – Google AdWords-ի փոխակերպումներին հետևելը ապահովվում է Google, Inc-ի կողմից։ Մենք այն օգտագործում ենք՝ գեներացնելու փոխակերպումների վիճակագրություն, որը չափում է մեր առցանց գովազդային արշավների արդյունավետությունը։ Փոխակերպումներին հետևող քուքին գործի է դրվում, երբ օգտատերը սեղմում է Google-ի տեղադրած գովազդը։ Համաձայն Google-ի գաղտնիության քաղաքականության՝ ոչ մի անձնական տեղեկություն չի մշակվում։ Եթե չեք ցանկանում մասնակցություն ունենալ հետևելու մեջ, դուք կարող եք հրաժարվել այդ օգտագործումից՝ ապակտիվացնելով Google-ի փոխակերպումներին հետևող քուքին ձեր Համացանցի դիտարկիչի օգտագործման կարգավորումներից։
❖ Twitter – Twitter-ի ռեմարքեթինգային ծառայությունն ապահովվում է Twitter Inc.-ի կողմից։ Դուք կարող եք հրաժարվել Twitter-ի շահույթի վրա հիմնված գովազդներից՝ հետևելով իրենց ցուցումներին՝ https://support.twitter.com/articles/20170405։ Կարող եք իմանալ ավելին Twitter-ի գաղտնիության գործելակերպի և քաղաքականության մասին՝ այցելելով իր Գաղտնիության Քաղաքականության էջ՝ https://twitter.com/privacy
❖ Facebook – Facebook-ի ռեմարքեթինգային ծառայությունն ապահովվում է Facebook Inc.-ի կողմից։ Կարող եք իմանալ ավելին Facebook-ի շահույթի վրա հիմնված գովազդների մասին՝ այցելելով այս էջ․ https://www.facebook.com/help/164968693837950: Facebook-ի շահույթի վրա հիմնված գովազդներից հրաժարվելու համար հետևեք Facebook-ի այս ցուցումներին՝ https://www.facebook.com/help/568137493302217: Facebook-ը հավատարիմ է Թվային Գովազդի Դաշինքի կողմից սահմանված Առցանց Վարքագծային գովազդի Ինքնակարգավորվող Սկզբունքներին։ Դուք կարող եք նաև հրաժարվել Facebook-ի և այլ մասնակցություն ունեցող ընկերություններից ԱՄՆ-ում՝ Թվային Գովազդի Դաշինքի միջոցով՝ http://www.aboutads.info/choices/, Կանադայում՝ Կանադայի Թվային Գովազդի Դաշինքի միջոցով՝ http://youradchoices.ca/, կամ Եվրոպայում՝ Եվրոպական Ինտերակտիվ Թվային Գովազդի Դաշինքի միջոցով՝ http://www.youronlinechoices.eu/, կամ հրաժարվել՝ օգտագործելով ձեր բջջային սարքի կարգավորումները։ Facebook-ի գաղտնիության գործելակերպի մասին հավելյալ տեղեկության համար խնդրում ենք այցելել Facebook-ի Տվյալների Գաղտնիության էջ՝ https://www.facebook.com/privacy/explanation
D.Անձնական Տեղեկություն. Մեր կայքեջերից օգտվելու կամ այցելելու ընթացքում ձեզանից կարող են պահանջել կամ խնդրել տրամադրել մեզ անձը նույնականացնող տեղեկություն (այսուհետ՝ «Անձնական Տեղեկություն»)։ Անձնական Տեղեկությունը ցանկացած տեղեկության էլեմենտ է, որը կարող է պոտենցիալ օգտագործվել եզակիորեն նույնականացնելու, կապվելու կամ տեղորոշելու կոնկրետ անձին։ Այդպիսի տեղեկությունը ներառում է՝ առանց սահմանափակումների․ (1) «Կոնտակտային Տվյալներ» (ինչպիսիք են՝ ձեր անունը, անդամակցության համարը, տիտղոսը, սեռը, ծննդյան ամսաթիվը, փոստային հասցեն, հասցեի կոորդինատները (երկայնություն և լայնություն), հեռախոսի համար(ներ)ը, ֆաքսի համարը և էլ․ փոստի համարը), (2) «Ժողովրդագրական Տվյալներ» (ինչպիսիք են՝ ձեր տարիքը, սեռը, մասնագիտությունը, կրթության աստիճանը, հարաբերությունների կարգավիճակը, կրոնական պատկանելությունը, երկիրը, նահանգը, քաղաքը, համակրանքներն ու հակակրանքները), (3) «Ֆինանսական Տվյալներ» (ինչպիսիք են՝ ձեր կրեդիտ/դեբիտ քարտի համարը և վավերականության ժամկետը), և (4) «Գնումներ անելու Նախասիրությունները» (ինչպիսիք են՝ գնված իրերը, գնման ամսաթիվը, գնման վայրը, գնման ժամանակը, գնումների գումարը, արժույթը և գնումների զամբյուղը)։ Որոշ գործարքների համար մեզանից կարող են պահանջել հավաքագրել տեղեկություն՝ համապատասխանելու իրավական պահանջներին։ Ամեն դեպքի համար ձեզ խնդրելու են տրամադրել Անձնական Տեղեկություն․ Կայքէջը չի հավաքագրելու այն գաղտնի կերպով։ Onyxum-ը կարող է լրացնել ձեր տրամադրած Անձնական Տեղեկությունը հանրային աղբյուրներից կամ երրորդ կողմից հավաքագրված լրացուցիչ անձնական տեղեկությամբ (օր․՝ սպառողների մասին հաշվետվություն տրամադրող գործակալություններ), որոնք օրենքով կարող են տրամադրել այդպիսի տեղեկություն Onyxum-ին։ Դուք պարտավորված չեք տրամադրել Անձնական Տեղեկություն այն վերապահումով, որ այդպես անելուց ձեր հրաժարումը կարող է սահմանափակել ձեզ Կայքէջում հասանելի որոշ հնարավորություններից և ծառայություններից օգտվելուց կամ մեր ապրանքներից որևէ մեկը գնելուց։
E.Ոչ Անձնական Տեղեկություն. «Ոչ Անձնական Տեղեկությունը» անանուն տեղեկություն է. տեղեկություն, որը մենք հավաքագրում ենք և որը հետագծելի չէ դեպի անհատ անձ կամ համակարգիչ։ Մենք օգտագործում ենք այս տվյալները՝ վերլուծելու միտումները և հասկանալու հաճախորդի կարիքները գնումներ անելիս և մեր կայքի հետ առնչվելիս, որպեսզի մենք կարողանանք ավելի լավ օգտատիրոջ փորձառություն մատուցել։ Օրինակ, մենք կարող ենք օգտագործել քուքիներ, վեբ-փարոսներ, լոգերի ֆայլեր և այլ տեխնոլոգիաներ՝ հավաքագրելու տեղեկություն մեր Կայքէջի այցելուների մասին, և մեր առցանց գովազդների և առաջարկների հետ շփումների մասին։
F.Սարքի մասին տեղեկություն. Կախված իրավասություններից, որոնք դուք շնորհել եք, և այլ գործոններից, մենք կարող ենք ստանալ տեղեկություն ձեր տեղի և ձեր բջջային սարքի մասին, երբ դուք բեռնումներ եք անում մեր Կայքէջերից, ներառյալ՝ ձեր սարքի եզակի նույնականացուցիչը: Մենք կարող ենք օգտագործել այս տեղեկությունը՝ մատուցելու ձեզ ծառայություններ ըստ գտնվելու վայրի, ինչպիսիք են՝ գովազդները, որոշ խաղացողների որոնման արդյունքները և այլ անձնավորված բովանդակություն։ Մեր հավաքագրած սարքերի մասին տեղեկության օրինակները ներառում են․
❖ Հատկանիշներ, ինչպիսիք են օպերացիոն համակարգը, սարքավորման տարբերակը, սարքի կարգավորումները, ֆայլի և ծրագրային ապահովման անվանումներն ու տեսակները, մարտկոցի և ազդանշանի ուժգնությունը և սարքի նույնականացուցիչներ։
❖ Սարքի տեղորոշում, ներառյալ հատուկ աշխարհագրական տեղորոշումներ, ինչպիսիք ստացվում են GPS, Bluetooth կամ WiFi ազդանշանների միջոցով։
❖ Կապի մասին տեղեկություն, ինչպիսին է ձեր բջջային օպերատորի անվանումը կամ ISP-ն, դիտարկիչի տեսակը, լեզուն և ժամային գոտին, բջջային հեռախոսահամարը և IP հասցեն։
Բջջային սարքերի մեծ մասը ձեզ թույլ են տալիս անջատել տեղորոշման ծառայությունները, և մենք կոչ ենք անում ձեզ կապվել ձեր հեռախոսի արտադրողի հետ մասնրամասն ցուցումների համար, թե ինչպես դա անել։
G.IBO-ի և Հաճախորդի գրանցում. IBO դառնալու համար դիմորդը մեզ պետք է տրամադրի Անձնական Տեղեկություն։ Մենք նաև կարող ենք պահանջել դիմորդի Սոցիալական Ապահովության Համարը կամ Դաշնային Հարկային Նույնականացնող Համարը, որպեսզի կարողանանք նախապատրաստել և ձևակերպել ոչ աշխատակցի փոխհատուցման անհրաժեշտ ձևաթղթերը IRS-ի (Եկամուտների Ներքին Ծառայություն) համար։ Որոշ հաճախորդներից կարող է պահանջվել գրանցվել, որպեսզի գնեն ապրանքներ անմիջապես մեզանից։ Հաճախորդներից կպահանջվի տրամադրել Անձնական Տեղեկություն։ Մենք օգտագործում ենք այս տեղեկությունը IBO-ների ու Հաճախորդների հետ կապ պահելու համար և IBO-ների ու Հաճախորդների պատվերները մշակելու համար։
H.Ապրանքի կամ ծառայության գնում. Երբ Հաճախորդը կամ IBO-ն գնում է ապրանքներ կամ ծառայություններ մեզանից մեր կայքէջերից ցանկացածի միջոցով, գնորդը պետք է մեզ տրամադրի Անձնական Տեղեկություն։ Այս տեղեկությունը օգտագործվում է հաշիվ կազմելու ու վճարման նպատակներով, և պատվերները լրացնելու համար։
I.Տեղեկություն, որը դուք դարձնում եք Հանրային. Կայքէջը կարող է պարունակել հնարավորություններ (օր․՝ բաց անձնական էջեր, հարթակներ և հաղորդագրությունների պատեր), որոնք ձեզ թույլ են տալիս բեռնել, տեղադրել, փոխանցել, ցուցադրել, իրականացնել կամ տարածել բովանդակություն, տեղեկություն կամ այլ նյութ, ներառյալ՝ ձեր Անձնական Տեղեկությունից որոշակի մաս։ Ցանկացած տեղեկություն, որը դուք որոշում եք հրապարակել այդպիսի հնարավորությունների միջոցով, դառնում է հանրային տեղեկություն, որի նկատմամբ Onyxum-ն ի վիճակի չէ վերահսկողություն իրականացնել։ Դուք պետք է զգուշություն ցուցաբերեք, երբ որոշում եք հրապարակել ձեր Անձնական Տեղեկությունը այդպիսի հնարավորությունների միջոցով, և դուք համաձայնվում եք ձեզ վրա վերցնել ողջ պատասխանատվությունը այդպես անելու համար։
J.Տվյալների Պահպանում. Մենք կպահպանենք ձեր Անձնական Տեղեկությունը միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այս Գաղտնիության Քաքականության մեջ շարադրված նպատակների համար։ Մենք կպահպանենք և կօգտագործենք ձեր Անձնական Տեղեկությունը այն ծավալով, որքանով անհրաժեշտ է՝ համապատասխանելու մեր իրավական պարտավորություններին (օրինակ, եթե մեզանից պահանջվում է պահպանել ձեր տվյալները՝ գործող օրենքներին համապատասխանելու համար), լուծելու վեճերը և կիրարկելու մեր իրավական համաձայնագրերը և քաղաքականությունները։ Մենք նաև կպահպանենք օգտագործման մասին տվյալները ներքին վերլուծության նպատակներով։ Օգտագործման վերաբերյալ տվյալները սովորաբար պահպանվում են ավելի կարճ ժամանակահատվածով, բացառությամբ, երբ այդ տվյալները օգտագործվում են՝ ամրապնդելու անվտանգությունը կամ բարելավելու մեր Ծառայության ֆունկցիոնալությունը, կամ երբ մենք օրենքով պարտավորված ենք պահպանել այդ տվյալները ավելի երկար ժամանակահատվածով։
III.ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ
A.Քուքիների Օգտագործմամբ Հավաքագրվող Տեղեկությունը և Թրաֆիկի Տվյալները. Մենք օգտագործում ենք «քուքիներ» ձեզ ճանաչելու համար, երբ դուք օգտագործում կամ վերադառնում եք մեր կայքեր։ Դա այդպես է արվում, որ մենք կարողանանք մատուցել ձեզ շարունակական և ավելի անհատականացված գնումների փորձառություն։ Քուքին փոքր տեքստային ֆայլ է, որը կայքէջը կամ էլ․ հասցեն կարող է պահպանել ձեր դիտարկիչում և պահել ձեր կոշտ սկավառակում։ Քուքիների մեծ մասը «սեսիայի քուքիներ» են, այսինքն՝ նրանք ինքնաշխատ ջնջվում են ձեր կոշտ սկավառակից, հենց որ դուք դուրս եք գալիս Onyxum.com կայքից կամ փակում եք դիտարկիչը։ Մենք օգտագործում ենք քուքիներ՝ տրամադրելու ֆունկցիոնալ հնարավորություններ ու ծառայություններ, ինչպիսիք են՝
❖ ձեզ ձեր գաղտնաբառը ավելի քիչ հաճախականությամբ մուտքագրելը թույլ տալը,
❖ ձեր նախասիրությունները հիշելը,
❖ ձեր հետաքրքրությունները թիրախավորող տեղեկության ներկայացումը,
❖ մեր կայքերի, ծառայությունների, բովանդակության և գովազդի արդյունավետության չափումը, և
❖ միայն քուքիների օգտագործմամբ հասանելի այլ ծառայությունների և ֆունկցիոնալ հնարավորությունների տրամադրումը։
Onyxum-ը վերլուծում է Քուքիների օգտագործմամբ հավաքագրած տեղեկությունը և Թրաֆիկի Տվյալները՝ օգնելու Onyxum-ին ավելի լավ հասկանալ, թե ով է օգտագործում Կայքէջը և ինչպես են նրանք դա օգտագործում։ Բացահայտելով օգտագործման օրինաչափությունները և միտումները, Onyxum-ը կարող է ավելի լավ նախագծել Կայքէջը, որպեսզի բարելավի ձեր փորձառությունը և մատուցի ձեզ ավելի համապատասխանող և հետաքրքիր բովանդակություն։ Ժամանակ առ ժամանակ Onyxum-ը կարող է թողարկել Քուքիների օգտագործմամբ հավաքագրած ընդհանրացված տեղեկություն և Թրաֆիկի Տվյալներ, ինչպես, օրինակ՝ հրապարակելով Կայքէջի օգտագործման միտումների մասին հաշվետվություն։ Onyxum-ը փորձեր չի ձեռնարկում կապել Քուքիների օգտագործմամբ հավաքագրած տեղեկությունը Անձնական Տեղեկությանը։
B.Վեբ-փարոսներ. Մենք կարող ենք նաև օգտագործել վեբ-փարոսներ։ «Վեբ-փարոս»-ը կայքէջի կոդում տեղադրված էլեկտրոնային պատկեր է։ Փարոսները մեզ թույլ են տալիս իմանալ, թե արդյոք կոնկրետ էջ այցելել են, էլ․փոստ բացել են, կամ թե մեր կայքէջում կամ այլ կայքերում գովազդային պաստառները արդյունավետ էին։ Մենք օգտագործում ենք վեբ-փարոսներ՝ հետևելու օգտատերերի թրաֆիկի օրինաչափություններին մի էջից մյուսը և բարելավելու կայքի աշխատանքը։
C.Անձնական Տեղեկություն. Անձնական Տեղեկությունը, որը հավաքագրվում է մանրածախ հաճախորդներից, Հաճախորդներից և IBO-ներից՝ IBO-ների և Հաճախորդների Գրանցման միջոցով, Ապրանքի և Ծառայությունների Գնման միջոցով և/կամ Հարցումների միջոցով, օգտագործվում և հրապարակվում է այնպես, ինչպես նկարագրված է այս Գաղտնիության Քաղաքականությունում։ Բացառությամբ նրա, թե ինչ հատուկ կերպով շարադրված է այս Գաղտնիության Քաղաքականությունում, Onyxum-ը ՉԻ տարածում Անձանական Տեղեկություն։ Onyxum-ը կարող է տարածել ընդհանրացված տեղեկություն ժամանակ առ ժամանակ իր գործընկերներին, մատակարարներին և այլ երրորդ կողմերին։ Այդպիսի ընդհանրացված տեղեկություն Onyxum-ի կողմից տարածելիս ոչ մի Անձնական Տեղեկություն չի տարածվում։
D.Սոցիալական ցանցերի հնարավորությունները. Մեր կայքէջերը կարող են ներառել սոցիալական ցանցերի հնարավորություններ, ինչպես, օրինակ, Facebook-ի «Հավանել» կոճակը և վիջեթներ, ինչպես, օրինակ, «Տարածել Սա» կոճակը։ Այդպիսի հնարավորությունները սովորաբար ճանաչելի են երրորդ կողմի բրենդի կամ տարբերանշանի կողմից և կարող են հավաքագրել ձեր IP հասցեն, մեր Կայքէջում ձեր այցելած էջը, և սահմանել Քուքի՝ միացնելու ֆունկցիոնալ հնարավորության պատշաճ աշխատելը։ Այս տեսակի սոցիալական ցանցերի հնարավորությունները և վիջեթները տեղադրվում են․ (i) երրորդ կողմի կողմից, կամ (ii) անմիջապես մեր Կայքէջում։ Ձեր շփումները այդ ֆունկցիոնալ հնարավորությունների հետ կարգավորվում են դրանք տրամադրող ընկերության գաղտնիության քաղաքականությամբ։ Ներկայումս մենք օգտագործում ենք Facebook-ի, Google-ի, Twitter-ի, Instagram-ի և LinkedIn-ի ֆունկցիոնալ հնարավորություններ և վիջեթներ («Plugin»-ներ), որոնք առաջարկվում են համապատասխանաբար Facebook Inc., Google Inc., Twitter Inc., Instagram Inc., YouTube, Pinterest, Inc. ընկերությունների և LinkedIn Կորպորացիայի («Մատակարարներ») կողմից։
❖ Facebook-ը ղեկավարվում է Facebook Inc.-ի կողմից՝ 1601 S. California Ave, Palo Alto, California 94304, USA (“Facebook”)։ Դուք կգտնեք Facebook-ի Plugin-ների վերաբերյալ ակնարկը և թե ինչպիսի տեսք նրանք ունեն այստեղ՝ https://developers.facebook.com/docs/plugins;
❖ Twitter-ը ղեկավարվում է Twitter Inc.-ի կողմից՝ 1355 Market St, Suite 900, San Francisco, California 94103, USA (“Twitter”)։ Դուք կգտնեք Twitter-ի Plugin-ների վերաբերյալ ակնարկը և թե ինչպիսի տեսք նրանք ունեն այստեղ՝ https://twitter.com/about/resources/buttons;
❖ Instagram-ը ղեկավարվում է Facebook Inc.-ի կողմից՝ 1601 S. California Ave, Palo Alto, California 94304, USA (“Instagram”)։ Դուք կգտնեք Instagram-ի Plugin-ների վերաբերյալ ակնարկը և ներդրման գործընթացն այստեղ՝ https://www.instagram.com/developer/embedding/;
❖ LinkedIn-ը ղեկավարվում է LinkedIn Կորպորացիայի կողմից՝ 1000 West Maude Avenue, Sunnyvale CA 94085, USA (“LinkedIn”)։ Դուք կգտնեք LinkedIn-ի Plugin-ների վերաբերյալ ակնարկը և թե ինչպիսի տեսք նրանք ունեն այստեղ՝ https://twitter.com/about/resources/buttons; https://developer.linkedin.com/plugins.
❖ YouTube-ը ղեկավարվում է Google, LLC-ի կողմից, d/b/a YouTube՝ 901 Cherry Avenue, San Bruno, California 94066, USA (“YouTube”). Դուք կգտնեք YouTube-ի Plugin-ների վերաբերյալ ակնարկը և թե ինչպիսի տեսք նրանք ունեն այստեղ՝ https://www.youtube.com/c/PluginBoutiqueOfficial.
Երբ դուք ալցելում եք մեր Կայքէջերից մեկը, որը պարունակում է Plugin, ձեր դիտարկիչը անմիջական կապ է հաստատում Facebook-ի, Google-ի, Twitter-ի, և LinkedIn-ի սերվերների հետ։ Plugin-ի բովանդակությունը համապատասխան Մատակարարի միջոցով փոխանցվում է անմիջապես ձեր դիտարկիչ, որը հետո ինտեգրում է այն Կայքէջ։ Plugin-ի ինտեգրումը թույլ է տալիս Մատակարարին ստանալ տեղեկություն, որ դուք այցելել եք համապատասխան սոցիալական ցանցի կայքէջ, նույնիսկ եթե դուք չեք վարում անձնական էջ այդ Մատակարարի մոտ կամ եթե դուք մուտք եղած չեք այդ պահին։ Այս տեղեկությունը (ներառյալ ձեր IP հասցեն) փոխանցվելու է ձեր դիտարկիչից անմիջապես ԱՄՆ-ի Մատակարարին և պահվի այնտեղ։
Եթե դուք մուտք եղած եք Մատակարարի ծառայություններից մեկով, նրանք կկարողանան կցել ձեր այցելությունը մեր Կայքէջ համապատասխան Մատակարարի մոտ եղած ձեր անձնական էջին։ Եթե դուք շփվեք Plugin-ներից ցանկացածի հետ, օրինակ, սեղմելով «Հավանել» կամ «+1» կոճակը, այս տեղեկությունը նույնպես կուղարկվի անմիջապես Մատակարարի սերվեր և կպահվի այնտեղ։ Այս տեղեկությունը նույնպես կհրապարակվի սոցիալական ցանցերում՝ ձեր համապատասխան հաշվում, օրինակ, Twitter-ում, և կցուցադրվի այնտեղ ձեր կոնտակտներին։
Բացի այդ, կա նաև «Տարածել» կոճակը էլ․ փոստի համար։ «Տարածել» կոճակները կարող են ճանաչվել իրենց համապատասխան տարբերանշաններով։ Բոլոր «Տարածել» կոճակները կարգավորվում են տվյալների պաշտպանության պահանջներին համապատասխան։ Ձեր դիտարկիչի և համապատասխան սոցիալական ցանցի օպերատորի սերվերի միջև անմիջական կապ հաստատվում է, միայն երբ դուք սեղմում եք համապատասխան «Տարածել» կոճակը այս կայքէջում (և միայն այդ ժամանակ)։ Համաձայն Մատակարարների օպերատորների՝ ոչ մի անձնական տեղեկություն չի հավաքագրվում սոցիալական ցանցերի կողմից առանց համապատասխան «Տարածել» կոճակը սեղմելու։ Միայն մուտք եղած IBO-ների և Հաճախորդների տվյալները, ներառյալ IP հասցեն է հավաքագրվում ու մշակվում։ Եթե չեք ցանկանում, որ ձեր այցելությունը մեր կայքէջ ասոցացվի համապատասխան Մատակարարի մոտ ձեր ունեցած օգտատիրոջ հաշվի հետ, խնդրում ենք դուրս գալ այդ Մատակարարի օգտատիրոջ հաշվից։ Մենք չենք ստանում որևէ տեղեկություն փոխանցված տվյալների բովանդակության և Մատակարարների կողմից դրանց օգտագործման վերաբերյալ։ Մատակարարների կողմից տվյալների օգտագործման մասին հավելյալ տեղեկության համար խնդրում ենք դիմել նշված Մատակարարների գաղտնիության քաղաքականություններին։
Տվյալների ձեռքբերման ծավալի և նպատակի մասին հավելյալ տեղեկության համար և թե ինչպես են տվյալները մշակվում և օգտագործվում համապատասխան Մատակարարի կողմից, ինչպես նաև ձեր իրավունքների և ձեր գաղտնիությունը պաշտպանելու ընտրովի կարգավորումների վերաբերյալ խնդրում ենք դիմել համապատասխան Մատակարարի գաղտնիության քաղաքականություններին։
Facebook-ի գաղտնիության քաղաքականություն՝ https://www.facebook.com/about/privacy Google-ի գաղտնիության քաղաքականություն՝ https://policies.google.com/privacy Twitter-ի գաղտնիության քաղաքականություն՝ https://twitter.com/en/privacy Instagram-ի գաղտնիության քաղաքականություն՝ https://help.instagram.com/519522125107875 LinkedIn-ի գաղտնիության քաղաքականություն՝ https://www.linkedin.com/legal/privacy-policy
Եթե չեք ցանկանում, որ Google-ը Facebook-ը, Twitter-ը կամ LinkedIn-ը մեր Կայքէջերում հավաքագրված տվյալները ուղղորդեն իրենց ծառայության ձեր անձնական էջ, դուք պետք է դուրս գաք համապատասխան ծառայությունից, մինչև մեր Կայքէջ այցելելը։ Դուք կարող եք ամբողջությամբ կանխել Plugin-ների բեռնումը՝ օգտագործելով Add-Ons գործառույթը ձեր դիտարկիչի համար, օրինակ, «NoScript» սցենար արգելափակողը (http://noscript.net/)։
E.Հրապարակման Գործելակերպը. Բացառությամբ հաջորդող հանգամանքների կամ այլ կերպ շարադրված այս Գաղտնիության Քաղաքականությունում, Onyxum-ը կպահի գաղտնի ձեր Անձնական Տեղեկությունը և չի վաճառի կամ տարածի այն երրորդ կողմերին։
❖ Ճամփորդության մատակարարներ․ Մենք տարածում ենք անձնական տեղեկություն ճամփորդության հետ առնչվող մատակարարներին, ինչպես, օրինակ, հյուրանոցներ, ավիաուղիներ, մեքենայի վարձույթով զբաղվող ընկերություններ, ապահովագրական ընկերություններ, հանգստի համար վարձույթով կացարանների սեփականատերեր և կառավարիչներ, և որտեղ հասանելի է, զվարճանքի ծառայություն մատուցողներ, երկաթուղային տրանսպորտ, կրուիզային լայներներ, որոնք իրականացնում են ձեր ամրագրումը։ Խնդրում ենք հաշվի առնել, որ ճամփորդության մատակարարները կարող են կապվել ձեզ հետ՝ ձեռք բերելու լրացուցիչ տեղեկություն, եթե և երբ անհրաժեշտ է հեշտացնել ձեր ամրագրումը կամ այլ կերպ տրամադրել ճամփորդական կամ կապակցված ծառայություններ։
❖ Բիզնես գործընկերներ և առաջարկներ․ Եթե մենք խթանում ենք ծրագիր կամ առաջարկում ենք ծառայություն կամ ապրանք երրորդ կողմի բիզնես գործընկերոջ հետ համատեղ, մենք կիսվելու ենք ձեր տեղեկությամբ այդ գործընկերոջ հետ՝ օգնելու մարքեթինգի հարցերով կամ տրամադրելու կապակցված ապրանք կամ ծառայություն։ Այդ դեպքերի մեծամասնության ժամանակ ծրագիրը կամ առաջարկը ներառում է երրորդ կողմի բիզնես գործընկերոջ անվանումը՝ առանձին կամ մեր անվանման հետ, կամ ձեզ կուղղորդեն այդ բիզնեսի կայքէջ ծանուցումով։ Այդպիսի բիզնես-գործընկերային հարաբերությունների օրինակ կարող է լինել երրորդ կողմի հավատարմության ծրագիրը, որի ընթացքում դուք կարող եք վաստակել միավորներ՝ կատարելով ամրագրում մեր հարթակում։
❖ Ծառայությունների հետ կապված հրապարակում․ Մեր գործառնական բաժիններից որոշները, ինչպես օրինակ, էլեկտրոնային կոմերցիան, կարող է կառավարվել Ծառայություն Մատուցողների կողմից, որոնք ոչ աֆիլացված ընկերություններ են։ Այդ ընկերությունները կարող են տարածել Անձնական Տեղեկություն իրենց աֆիլիատներին և ծառայություն մատուցողներին, որոնց նրանք ընդգրկում են՝ իրականացնելու մեր Կայքէջերի կամ մեր բիզնեսը վարելու հետ կապված գործողություններ։ Այդպիսի ծառայությունների օրինակները ներառում են վճարումների մշակում և հաստատում, կեղծիքներից պաշտպանություն և կրեդիտի ռիսկի նվազեցում, ապրանքի հարմարեցում, պատվերի կատարում և առաքում, մարքեթինգային և խթանող նյութերի տարածում, Կայքէջի հոսթինգ և գնահատում, տվյալների պահպանում, վերլուծություն կամ անվտանգություն, և, որտեղ կիրառելի է, տվյալների մաքրում։ Այդ ընկերությունները կարող են հասանելիություն ունենալ ձեր Անձնական Տեղեկությանը գաղտնիության հիման վրա՝ միայն այն ծավալով, որքան անհրաժեշտ է իրենց գործողություններն իրականացնելու համար։ Այս երրորդ կողմի ծառայություն մատուցողներից պահանջվում է պաշտպանել անձնական տեղեկությունը, որը մենք կիսում ենք նրանց հետ, և նրանք չեն կարող օգտագործել որևէ ուղղակիորեն բացահայտող անձնական տեղեկություն, բացի ծառայություն մատուցելու համար, ինչի համար մենք իրենց հետ պայմանագիր ենք կնքել։ Նրանց չի թույլատրվում օգտագործել անձնական տեղեկությունը, որով մենք կիսվում ենք, իրենց սեփական անմիջական մարքեթինգի նպատակներով (եթե դուք առանձին չեք համաձայնվել երրորդ կողմի հետ՝ երրորդ կողմի տրամադրած պայմաններին համաձայն)։ Մենք ոչ մի դեպքում չենք լիազորի այդ ընկերություններին օգտագործել ձեր Անձնական Տեղեկությունը որևէ պատճառով, բացի ձեզ այդ հատուկ ծառայությունները մատուցելու համար։ Եթե ձեր գնումները պետք է առաքվեն ձեզ, ձեր առաքման մասին տեղեկությունը տրամադրվելու է մեր առաքման ծառայություն մատուցողներին (U.S. Postal Service, UPS, FedEx, կամ այլ առաքող ընկերություններին, որը մենք կամ դուք կընտրեք)։ Մեր առաքման ծառայություն մատուցողներից խնդրվում է չօգտագործել ձեր Անձնական Տեղեկությունը որևէ նպատակով, բացի առաքում անելու համար։
❖Ըստ օրենքի կամ իրավունքները պաշտպանելու համար․ Onyxum-ը հրապարակում է Անձնական Տեղեկություն, երբ այդպես պահանջվում է օրենքով, կամ ի պատասխան ծանուցագրի կամ դատարանի որոշման, կամ երբ Onyxum-ը հակված է կարծելու իր սեփական հայեցողությամբ, որ հրապարակումը ողջամտորեն անհրաժեշտ է պաշտպանելու Onyxum-ի, երրորդ կողմերի կամ լայն հանրության ունեցվածքը կամ իրավունքները։
❖Օրենքով պահանջվող իրավունքի կիրարկում, Դատական և Վարչական Գործակալության Հրապարակումներ․ Onyxum-ը կտրամադրի գաղտնի և անձը նույնականացնող տեղեկություն, երբ անհրաժեշտ է ենթարկվել դատական և վարչական որոշումներին, ծանուցագրերին, Քաղաքացիական կամ Քրեական և Քննչական Պահանջներին, Վարչական և Կարգավորող Պահանջներին կամ այլ իրավական պարտավորություներին։ Որպեսզի Onyxum-ը վարի բիզնես որոշակի արդարադատության շրջանակում, Onyxum-ը պետք է բացահայտի անձը նույնականացնող և գաղտնի որոշակի տեղեկություն այդպիսի արդարադատություններում կարգավորող մարմիններին։ Այդպիսի տեղեկությունը կարող է ներառել, բայց չսահմանափակվել եկամտի մասին տեղեկությամբ և անձը նույնականացնող տեղեկությամբ։
❖Բիզնեսի փոխանցումներ կամ սնանկութուն․ Onyxum-ն իրեն իրավունք է վերապահում իր սեփական և բացարձակ հայեցողությամբ փոխանցել իր տիրապետության տակ գտնվող ամբողջ Անձնական Տեղեկությունը իրավահաջորդ կազմակերպությանը՝ միավորման, ձեռքբերման կամ սնանկության դեպում, կամ Onyxum-ի բոլոր ակտիվների կամ դրա մասնաբաժնի այլ վաճառքի դեպքում։ Բացի սնանկությամբ կամ այլ դատարանով սահմանված դեպքերի, փոխանցված ամբողջ Անձնական Տեղեկությունը ենթակա է այս Գաղտնիության Քաղաքականությանը, կամ նոր գաղտնիության քաղաքականությանը, եթե ձեզ ծանուցում է տրվում այդ նոր գաղտնիության քաղաքականության և դրանից հաստատակամորեն հրաժարվելու հնարավորության մասին։ Փոխանցումից հետո ուղարկված կամ հավաքագրված Անձնական Տեղեկությունը, այնուամենայնիվ, կարող է ենթակա լինել Onyxum-ի իրավահաջորդ կազմակերպության կողմից ընդունված նոր գաղտնիության քաղաքականությանը։
❖Չվճարված հաշիվներ. Եթե ձեզ չհաջողվի վճարել Ծառայությունների հետ կապված պարտքի որևէ մնացորդ, Onyxum-ը կարող է, օրենքով թույլատրելի սահմաններում, զեկուցել ձեր Անձանական Տեղեկությունը, ներառյալ՝ առանց սահմանափակումների, ձեր չվճարված մնացորդը, սպառողների պարտքերի հաշվետվություն իրականացնող ծառայություններին, հավաքագրող գործակալություններին և այլոց։
❖Առաջնորդների նշանակում և IBO-ների Տեղորոշման հնարավորություններ. Onyxum-ը ժամանակ առ ժամանակ նշանակելու է պրոսպեկտիվ վաճառքների և նոր IBO-ների առաջնորդներ IBO-ներին։ Այդպիսի դեպքերում մենք տրամադրելու ենք առաջնորդին համապատասխան IBO-ի անունը և կոնտակտային տեղեկությունը և/կամ տրամադրելու ենք բաշխող անձին պրոսպեկտիվ առաջնորդի անունը և կոնտակտային տեղեկությունը։ Բացի այդ, Onyxum-ն ունի Տեղորոշման հնարավորություն իր կայքէջում։ Ըստ այս հնարավորության, պրոսպեկտիվ հաճախորդը կամ նոր IBO-ն կարող են տեղորոշել մոտակա Onyxum IBO-ին։ IBO-ի Տեղորոշման հնարավորությունը և առաջնորդների նշանակումն արդյունավետ դարձնելու համար, ընկերությունը կտրամադրի պրոսպեկտիվ հաճախորդին կամ նոր IBO-ին IBO-ի անունը և կոնտակտային տեղեկությունը, որը կարող է ներառել իր հեռախոսահամարը, հասցեն և/կամ էլ․ հասցեն։
❖Onyxum-ի ցանցային մարքեթինգի ծրագրում IBO-ներին օգնելու համար՝ կառավարելու իրենց անկախ բիզնեսները, մենք տրամադրում ենք ձեր Onyxum-ի Հովանավորին և վերադաս այլ Onyxum-ի IBO-ներին ձեր անունը, կոչումը, հասցեն, հեռախոսի համարը և էլ․ փոստի հասցեն, ինչպես նաև ձեր վաճառքներին և անդամագրության գործունեությանը (եթե կիրառելի է) առնչվող տվյալներ Բեք-Օֆիսի միջոցով Կայքէջին։ Մենք նաև տրամադրում ենք ենթակա IBO-ներին իրենց Հովանավորների և որոշ հատուկ վերադաս IBO-ների անունները, կոչումները, հասցեները, հեռախոսահամարները և էլ․ փոստի հասցեները։
IV.ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԶԱՆԻՑ
A.Հատուկ առաջարկներ և թարմացումներ. Անդամագրվելով որպես IBO, գրանցվելով որպես Հաճախորդ, կամ Կայքէջի միջոցով գնում կամ այլ հարցում անելով՝ դուք համաձայնվում եք ստանալ պարբերական էլ․ նամակ կամ այլ հաղորդակցություններ մեզանից և Onyxum-ի IBO-ներից։ Օրինակ, Onyxum-ն ուղարկում է բոլոր նոր IBO-ներին և Հաճախորդներին ողջույնի էլ․ նամակ՝ վերստուգելու գաղտնաբառը, օգտանունը և IBO-ի Պայմանագրի կամ Հաճախորդի Պայմանագրի ընդունումը։ Բոլոր IBO-ները և Հաճախորդները ժամանակ առ ժամանակ ստանալու են տեղեկություն ապրանքների, ծառայությունների, հատուկ զեղչերի մասին և տեղեկագիր։ Անհատները, որոնք գրանցված չեն Onyxum-ում և որոնք շնորհում են իրավասություններ, նույնպես կստանան պարբերական տեղեկություն ապրանքների, ծառայությունների, հատուկ զեղչերի և այլնի մասին։B.Ծառայության աշխատանքի մասին հայտարարություններ. Հազվադեպ անհրաժեշտ է լինում ուղարկել խստագույնս ծառայությանը վերաբերող հայտարարություն։ Օրինակ, եթե մեր ծառայությունը ժամանակավորապես կասեցվել է տեխնիկական աշխատանքների պատճառով, մենք կարող ենք ուղարկել IBO-ներին և/կամ Հաճախորդներին էլ․ նամակ։ Ընդհանուր առմամբ, IBO-ներին չեն կարող հրաժարվել այս հաղորդակցություններից, չնայած որ նրանք կարող են ապակտիվացնել իրենց հաշիվը։ Այնուամենայնիվ, այս հաղորդակցությունները խթանող չեն իրենց բնույթով։C.IBO-ների և Հաճախորդների սպասարկում. Onyxum-ը հաղորդակցվում է IBO-ների և Հաճախորդների հետ էլ․ փոստով, ֆիզիկական փոստով և հեռախոսով կանոնավոր կերպով՝ մատուցելու պահանջվող ծառայությունները և իրենց Onyxum-ի բիզնեսի վերաբերյալ խնդիրների դեպքում։ Onyxum-ը հաղորդակցվում է այլ Հաճախորդների հետ՝ այդպիսի Հաճախորդների կողմից Onyxum-ից գնված ապրանքների և ծառայությունների հետ կապված։ Այդպիսի հաղորդակցությունները կարող են լինել էլ․ փոստով, ֆիզիկական փոստով կամ հեռախոսով։D.Գաղտնիության նախասիրությունները/հրաժարումը. Մենք այժմ առաջարկում ենք նախասիրությունների առցանց էջ՝ տեղակայված www.https://onyxum.com կայքի Իմ Հաշիվը բաժնում, որտեղ կարող եք գրանցվել և փոխել ձեր նախասիրությունները՝ ստանալու կամ չստանալու մարքեթինգային նյութեր։ Կարող եք նաև թարմացնել, թե ինչ ապրանքի/կենսակերպի նախասիրություններ եք նախընտրում, որոնք կարող են սահմանել, թե ինչ առաջարկներ և խթանող նյութեր դուք կարող եք ստանալ։ Կարող եք թարմացնել այդ նախասիրությունները ցանկացած պահի, բայց նախ պետք է գրանցվեք՝ ստեղծելով հաշիվ, մինչ կկարողանաք թարմացնել ձեր նախասիրություններից ցանկացածը։ Խնդրում ենք նախատեսել բավարար ժամանակ ձեր նախասիրությունների մշակման համար։ Դուք կարող եք նաև փոխել ձեր մարքեթինգային նախասիրությունները կամ հեռացվել մեր ուղարկողների ցանկից՝ սեղմելով «ապաբաժանորդագրվել» հիպերհղումը, որը պարունակվում է խթանող նամակներում, որոնք մենք ձեզ ուղարկում ենք, կամ կապվելով մեզ հետ հետևյալ հասցեով՝ Onyxum Services Inc., Attn: Privacy Manager, 600-1741 Lower Water Street, Halifax, Nova Scotia, Canada, B3J 0J2 կամ էլ․ նամակ ուղարկելով՝ [email protected]
V.ԱՅԼ ԴՐՈԻՅԹՆԵՐ
B.Անձնական Տեղեկության անվտանգությունը. Մենք ապահովում ենք ադմինիստրատիվ, տեխնիկական և ֆիզիկական երաշխիքներ՝ պաշտպանելու չթույլատրված մուտքը, մեր պահպանության և վերահսկողության տակ գտնվող Անձնական Տեղեկության օգտագործումը, փոփոխությունը և հրապարակումը։ Մենք նաև պարտավորվում ենք կիրառել ողջամիտ տեխնոլոգիա, որպեսզի պաշտպանենք մեր Կայքէջերի անվտանգությունը։ Այնուամենայնիվ, նույնիսկ ամենալավ տեխնոլոգիայով ոչ մի կայքէջ 100%-ով ապահով չէ։ Մենք կկիրառենք ողջամիտ միջոցներ, որոնք մենք համարում ենք պատշաճ՝ պաշտպանելու ձեր Անձնական Տեղեկությունը կորստից, սխալ գործածությունից, վերափոխումից կամ ոչնչացումից, և, որտեղ հնարավոր է, կխնդրենք, որ ցանկացած երրորդ կողմ, ում մենք կարող ենք փոխանցել այդպիսի տեղեկություն, ձեռնարկեն համադրելի քայլեր՝ պաշտպանելու այդ անվտանգությունը։
C.Տվյալների Փոխանցում. Ձեր մասին տեղեկությունը, ներառյալ՝ Անձնական Տեղեկությունը, կարող է փոխանցվել և պահվել ձեր նահանգից, շրջանից, համայնքից կամ այլ պետական արդարադատությունից դուրս գտնվող համակարգիչներում, որտեղ տվյալների պաշտպանության օրենքները կարող են տարբերվել ձեր արդարադատության օրենքներից։ Եթե դուք գտնվում եք Կանադայից դուրս և որոշում եք տրամադրել մեզ տեղեկություն, խնդրում ենք հաշվի առնել, որ մենք փոխանցում ենք տվյալները, ներառյալ՝ Անձնական Տեղեկությունը, Կանադա և մշակում ենք դրանք այնտեղ։ Ձեր համաձայնությունը այս Գաղտնիության Քաղաքականությանը, որը հաջորդում է ձեր կողմից այդպիսի տեղեկություն ուղարկելով, հանդիսանում է ձեր համաձայնությունը այդ փոխանցմանը։ Մենք կձեռնարկենք ողջմատորեն անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ապահովելու, որ ձեր տվյալների հետ վարվեն ապահով և համաձայն այս Գաղտնիության Քաղաքականությանը, և ձեր Անձնական Տեղեկության որևէ փոխանցում չի իրականացվի որևէ կազմակերպությանը կամ երկիր, եթե չկա համարժեք վերահսկողության միջոցների առկայություն, ներառյալ՝ ձեր տվյալների և այլ անձնական տեղեկության անվտանգությունը։
D.Անվտանգ Գնումների կատարում. Երբ դուք Կայքէջում պատվերներ եք տեղադրում, ձեր պատվերի մասին ամբողջ տեղեկությունը, ներառյալ ձեր քարտի համարը և առաքման հասցեն փոխանցվում է Ինտերնետի միջոցով՝ Secure Sockets Layer (SSL) տեխնոլոգիայի կիրառմամբ։ SSL տեխնոլոգիան ստիպում է ձեր դիտարկիչին ծածկագրել ձեր պատվերի մասին տեղեկությունը, մինչև այն ապահով սերվեր փոխանցելը։ SSL տեխնոլոգիան ոլորտի ստանդարտ է, որը նախագծված է՝ կանխելու Կայքէջերի օպերատորներից բացի որևէ այլ անձի կողմից ձեր Անձնական Տեղեկության ֆիքսումը կամ դիտումը։ Քանի որ մեր Կայքէջում ձեր կողմից մեզ փոխանցված պատվերի մասին ցանկացած տեղեկություն փոխանցվելու է ապահով միացման միջոցով, եթե ձեր Վեբ դիտարկիչը չի կարող ապահովել անվտագության այդ մակարդակը, դուք չեք կարողանա պատվիրել ապրանքներ մեր Կայքէջերից։ Google Chrome-ի, Netscape Navigator-ի, Apple Safari-ի և Microsoft Internet Explorer-ի ամենավերջին տարբերակները կարող են ապահովել անվտանգ միացում և կարող են անվճար բեռնվել համապատասխանաբար Google-ի, Netscape-ի, Apple-ի կամ Microsoft-ի կայքէջերից։
E.Գաղտնաբառեր. Ձեզ անվտանգության բարձր մակարդակով ապահովելու համար, առցանց մուտքը ձեր Անձնական Տեղեկություն պաշտպանված է ձեր ընտրած գաղտնաբառով։ Մենք համոզիչ կերպով խորհուրդ ենք տալիս ձեզ չտրամադրել ձեր գաղտնաբառը որևէ մեկին։ Onyxum-ը երբեք չի հարցնելու ձեզ ձեր գաղտնաբառը որևէ չպահանջված հաղորդակցման միջոցով (ներառյալ չպահանջված հաղորդակցությամբ, ինչպես օրինակ, նամակները, հեռախոսային զանգերը կամ էլ․ նամակները)
F.Կորցրած կամ գողացված տեղեկություն. Դուք պետք է արագ ծանուցեք մեզ, եթե ձեր վարկային, բանկային կամ այլ ֆինանսական տեղեկություն, օգտատիրոջ անուն կամ գաղտնաբառ կորել է, գողացված է կամ օգտագործվում է առանց թույլտվության։ Այդ դեպքում մենք կհեռացնենք ձեր հաշվից այդ կրեդիտ քարտի համարը, բանկային հաշվի մասին տեղեկությունը, այլ ֆինանսական հաստատության մասին տեղեկությունը, օգտատիրոջ անունը կամ գաղտնաբառը։
G.Խթանող միջոցառումներ. Ժամանակ առ ժամանակ Onyxum-ը կարող է անցկացնել մրցույթներ, նվիրատվություններ և այլ խթանող ակցիաներ (հավաքական՝ «Խթանող Միջոցառումներ»)։ Խթանող Միջոցառումների հետ կապված ցանկացած փոխանցված տեղեկության հետ պետք է վարվել համաձայն այս Գաղտնիության Քաղաքականության։ Ժամանակ առ ժամանակ Onyxum-ը կարող է նաև խնդրել ձեզ մասնակցել կազմված հարցումներին՝ օգնելու Onyxum-ին բարելավել Կայքէջերը, իր ապրանքները, ծառայությունները կամ Onyxum-ի ցանցային մարքեթինգի ծրագիրը։ Որևէ հարցման հետ կապված Onyxum-ին տրամադրած ցանկացած Անձնական Տեղեկություն օգտագործվելու է միայն այդ հարցման հետ կապված և տրամադրվելու է երրորդ կողմերին, որոնք սահմանափակված չեն այս Գաղտնիության Քաղաքականությամբ, միայն ընդհանրացված ձևով։
H.Փոփոխությունները այս Գաղտնիության Քաղաքականությունում. Onyxum-ն իրեն իրավունք է վերապահում լրացումներ անել կամ փոփոխել այս Գաղտնիության Քաղաքականությունը ցանկացած պահի իր սեփական հայեցողությամբ։ Ձեր պարտավորությունն է պարբերաբար մուտք գործել այս Գաղտնիության Քաղաքականություն՝ մեր գլխավոր էջից սեղմելով Գաղտնիության Քաղաքականության հղումը։ Դուք կարող եք որոշել այս Գաղտնիության Քաղաքականության վերջին թարմացման ամսաթիվը՝ հղում անելով այս քաղաքականության վերջում ուժի մեջ մտնելու ամսաթվին։ Եթե էական փոփոխություններ կամ լրացումներ արվեն այս Գաղտնիության Քաղաքականությունում, մենք կծանուցենք դրա մասին մեր գլխավոր էջում՝ փոփոխված Գաղտնիության Քաղաքականության ներդրումից երեսուն (30) օր առաջ։
I.Ձեր Անձնական Տեղեկությունում փոփոխություններ անելը. IBO-ները և Հաճախորդները կարող են ըստ անհրաժեշտության թարմացնել իրենց անձնական տեղեկությունը՝ մուտք գործելով իրենց Onyxum-ի առցանց Անձնական Գրասենյակներ կամ Հաճախորդի Հաշիվներ, որը նրանց թույլ է տալիս մուտք գործել և խմբագրել իրենց հաշվի գրանցման մասին տեղեկությունը։ Բացի այդ, IBO-ները և Նախընտրելի Հաճախորդները կարող են կապվել մեզ հետ [email protected] հասցեով՝ թարմացնելու իրենց անձնական էջերը։
J.Տարածած Տեղեկությունը Հրապարակող Հարցումներ. Եթե դուք Կալիֆորնիայի բնակիչ եք, դուք իրավունք ունեք պահանջելու տարեկան Տարածած Տեղեկությունը Հրապարակող մեկ Ծանուցում, որը կնույնականացնի երրորդ կողմերին, ում Onyxum-ը կամ մեր աֆիլիատներից ցանկացածը տրամադրել է Անձնական Տեղեկություն, որը մենք հավաքագրել ենք ձեզանից։ Դուք կարող եք պահանջել Տարածած Տեղեկությունը Հրապարակող Ծանուցումը՝ գրելով մեզ՝ Onyxum Services Inc., Attn: Privacy Manager, 600-1741 Lower Water Street, Halifax, Nova Scotia, Canada, B3J 0J2, կամ էլ․ նամակ ուղարկելով [email protected] հասցեով։ Մենք կպատասխանենք Տարածած Տեղեկությունը Հրապարակող Ծանուցման հետ կապված 30 օրվա ընթացքում։ Դուք կարող եք նաև տեսնել Կալիֆորնիայի Գաղտնիության Ծանուցումը here։
K.Հարցեր. Այս Գաղտնիության Քաղաքականության վերաբերյալ հարցերը պետք է ուղղվեն էլ․ հասցեով՝ [email protected], կամ նամակով՝ Onyxum Services Inc., 600-1741 Lower Water Street, Halifax, Nova Scotia, Canada, B3J 0J2:
L.Ուժի մեջ մտնելու ամսաթիվ. Այս Գաղտնիության Քաղաքականության ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 1- դեկտեմբեր, 2021թ.