1. Օգտագործման պայմանների ընդունումը
1.1 Բարի գալուստ Onyxum-ի («Ընկերություն», «մենք» կամ «մեզ/մեր») կայքէջ։ Հետևյալ պայմաններն ու դրույթները ցանկացած այլ փաստաթղթերի հետ միասին, որոնք ուղիղ կերպով դրա մաս են կազմում հղում անելով (հավաքական՝ այս «Օգտագործման պայմանները» կամ «Պայմանագիրը») կարգավորում են ձեր մուտքը onyxum.com և դրա օգտագործումը, ներառյալ՝ onyxum.com-ի ցանկացած բովանդակություն, ֆունկցիոնալություն և կամ դրա միջոցով առաջարկվող ծառայություններ կամ դրան («Կայքէջին») առնչվող ցանկացած բջջային հավելված, և Ընկերության ցանկացած ապրանքի կամ ծառայությունների՝ ձեր կողմից գնումը և/կամ օգտագործումը։
1.2 Խնդրում ենք ուշադիր կարդալ Օգտագործման Պայմանները, մինչև սկսեք օգտագործել Կայքէջը։ Օգտագործելով կայքէջը՝ դուք ընդունում և համաձայնվում եք ենթարկվել և պահպանել այս Դրույթներն ու Պայմանները, մեր Գաղտնիության Քաղաքականությունը և Աֆիլիատի Էթիկայի Կանոնները (եթե դուք Աֆիլիատ եք), որոնք սույն փաստաթղթի մաս են կազմում հղում անելով։ Եթե դուք չեք ցանկանում համաձայնվել այս Դրույթներին ու Պայմաններին, մեր Գաղտնիության Քաղաքականությանը և Աֆիլիատի Էթիկայի Կանոններին (եթե դուք Աֆիլիատ եք), դուք չպետք է մուտք գործեք կամ օգտագործեք այս Կայքէջը, և ձեզ կարգելվի ստեղծել հաշիվ մեզ մոտ։
2. Կայքի ընդհանուր օգտագործումը
2.1 Այս Օգտագործման Պայմանները հանդիսանում են համաձայնություն («Պայմանագիր») ձեր և Onyxum-ի միջև։ Սույն Պայմանագիրը շարադրում է իրավական դրույթներ և պայմաններ, որոնք կարգավորում են ձեր կողմից այս Կայքի օգտագործումը և Onyxum-ի ցանկացած ապրանքների կամ ծառայությունների գնումը և/կամ օգտագործումը (այսուհետ՝ հավաքական կոչելով «Առաջարկներ»)։
2.2 Կայքի և դրանում պարունակվող ամբողջ տեղեկության, տվյալների, տեքստի, ծրագրային ապահովման, տեղեկության, նկարների, ձայնային հնչյունների կամ այլ նյութերի՝ ձեր կողմից օգտագործումը, կամ ձեր կողմից ցանկացած այլ Առաջարկների օգտագործումը կամ գնումը հաստատում է ձեր անվերապահ համաձայնությունը ենթարկվել սույն Պայմանագրին և ենթակա է ձեր՝ սույն Պայմանագրի Դրույթների և Պայմանների շարունակական կատարմանը։ Եթե դուք համաձայն չեք ենթարկվել սույն Պայմանագրին, մուտք մի՛ գործեք կամ այլ կերպ մի՛ օգտագործեք Կայքը, կամ մի՛ մասնակցեք Առաջարկներից որևէ մեկին։
2.3 Եթե դուք դժգոհ եք Կայքից կամ այլ Առաջարկներից, ձեր միակ և բացառիկ միջոցն է՝ դադարել օգտվել Կայքից կամ Առաջարկներից, բացառությամբ սահմանափակ երաշխիքների, որ կաող են կիրառվել Onyxum-ի Առաջարկների նկատմամբ կամ ինչպես այլ կերպ ուղղակիորեն սահմանված է սույն Պայմանագրի բաժին 5-ում (Onyxum-ի Հաճախորդի երաշխիք)։
2.4 Սույն Պայմանագիրը և Onyxum-ի Գաղտնիության Քաղաքականությունը («Գաղտնիության Քաղաքականություն») և ցանկացած այլ դրույթներ և պայմաններ, որոնք սույն փաստաթղթի մաս են կազմում հղում անելով (հավաքական՝ «Այլ Քաղաքականություններ») կազմում են ձեր և մեր միջև ամբողջ պայմանագիրը՝ դրան վերաբերող առարկայի շուրջ և, եթե այլ կերպ նշված չէ սույն փաստաթղթում, փոխարինում են բոլոր նախկին կամ այլ համաձայնությունները, փոխըմբռնումները, բանակցություններն ու քննարկումները՝ գրավոր կամ բանավոր։ Դուք գիտակցում եք, որ դուք կարդացել և հասկանում եք մեր Գաղտնիության Քաղաքականությունը, և համաձայնվում եք ցանկացած անձնական տեղեկության օգտագործմանը, որ դուք տրամադրում եք, համաձայն մեր Գաղտնիության Քաղաքականության պայմանների և դրանում շարադրված նպատակով։ Պայմանագրի դրույթներից որևէ մեկից հրաժարումը չի հանդիսանում նաև հրաժարում դրա ցանկացած այլ դրույթից (նման կամ ոչ նման), ոչ էլ ցանկացած նման հրաժարում հանդիսանում է շարունակական հրաժարում, եթե այլ կերպ բացահայտ սահմանված չէ։
3. Արտոնություն և իրավասություն
3.1 Ձեզ շնորհված է սահմանափակ, ոչ բացառիկ, փոխանցելու ոչ ենթակա արտոնություն մուտք գործելու Կայքէջ և դրա բովանդակություն՝ համաձայն այս Օգտագործման Պայմանների։ Դուք համաձայնվում եք տրամադրել մեզ գրանցման մասին լիարժեք և գործող տեղեկություն։ 16 տարեկանից ցածր անձանց և/կամ այն անձանց, որոնց հեռացրել են մասնագիտությունից կամ բիզնեսից՝ ցանկացած մասնագիտական ասոցիացիայից, հասարակությունից կամ հաստատությունից և/կամ այն անձանց, որոնք բանտում են և/կամ սահմանափակված են ցանկացած տեսակի ցանկացած ուղղիչ հաստատությունում, արգելվում է տրամադրել անձնական տեղեկություն Կայքէջում։ Եթե դուք 16-ից 18 տարեկան եք, դուք կարող եք միայն օգտվել մեր Կայքից ծնողի կամ 18 կամ բարձր տարիքի խնամակալի հսկողության ներքո։ Եթե այլ կերպ նշված չէ, Կայքէջի նյութերը ներկայացված են սոսկ նյութերը և/կամ այլ ծառայությունները խթանելու նպատակով այն տարածքներում, որտեղ Ընկերությունը վարում է բիզնես, և հասանելիությունը դրանց այն տարածքներից, որտեղ բովանդակությունը կլիներ անօրինական, արգելվում է։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում մերժել ցանկացած գրանցում և/կամ ծառայություններ մեր սեփական հայեցողությամբ և առանց ծանուցելու։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում չեղարկել պատվերներ մեր հայեցողությամբ, եթե մենք հակված ենք մտածելու, որ օգտատերոջ պահվածքը խախտում է գործող օրենքները կամ վնաս է հասցնում մեր շահերին։ Միայն դուք եք պատասխանատու Կայքի օգտագործման համար, և դուք համաձայն եք փոխհատուցել, զերծ պահել և պաշտպանել մեզ ցանկացած պահանջներից, վնասներից, կորուստներից, պարտավորություններից , ընթացիկ և հիմնական ծախսերից, ներառյալ՝ փատաբանին արվող վճարները, որոնք ծագում են Կայքի օգտագործումից կամ սխալ օգտագործումից։ Ցանկացած անօրինական, խախտող, սպառնալիք պարունակող, զրպարտող, վարկաբեկող, անպարկեշտ, անպատշաճ, սադրող, պոռնոգրաֆիկ կամ սրբապիղծ նյութ, կամ ցանկացած նյութ տեղադրելը կամ փոխանցելը, որը կարող էր իրենից ներկայացնել կամ խրախուսել վարքագիծ, որը կհամարվեր քրեական հանցանք, քաղաքացիական պատասխանատվության պատճառ դառնալ, կամ այլ կերպ խախտել որևէ օրենք, խստիվ արգելվում է։ Մենք ոչ մի հայտարարություն չենք անում, որ Կայքէջում պարունակվող նյութերը պատշաճ են կամ հասանելի այլ տեղանքներում օգտագործելու համար։ Նրանք, ովքեր որոշեն մուտք գործել Կայքէջ այլ տեղանքներից, անում են այդպես իրենց սեփական նախաձեռնությամբ և պատասխանատու են տեղական օրենքներին համապատասխանության համար, եթե տեղական օրենքները կիրառելի են, և այն ծավալով, որքանով տեղական օրենքները կիրառելի են։
4. Ձեր օգտագործման սահմանափակումները
Մեր Կայքից ոչ մի նյութ չի կարող պատճենվել, վերարտադրվել, վերահրապարակվել, ներբեռնվել, տեղադրվել, ցուցադրվել, փոխանցվել կամ տարածվել ցանկացած կերպ, առանց Onyxum-ի նախնական գրավոր թույլտվության, բացառությամբ, երբ Կայքն այնպես է կարգավորված, որ թույլ է տալիս որոշակի Բովանդակության ներբեռնում, դուք կարող եք ներբեռնել այդպիսի Բովանդակության մի օրինակ մի համակարգչում՝ միայն ձեր անձնական, ոչ ա, առևտրային, տանը օգտագործման համար, պայմանով, որ (ա) անփոփոխ եք պահում բոլոր հեղինակային իրավունքներին և այլ սեփականությանը վերաբերող նշումները, (բ) չեք անում որևէ փոփոխություններ Բովանդակության մեջ, և (գ) Չեք օգտագործում Բովանդակությունն այն կերպ, որ այն ակնարկի ասոցացում մեր ապրանքներից, ծառայություննեիրց կամ բրենդերից որևէ մեկի հետ։ Դուք չեք կարող, առանց նախնական գրավոր թույլտվության, տեղադրել կամ արտացոլել այս Կայքում պարունակվող ցանկացած նյութ ցանկացած այլ սերվերում։ Այդպիսի ցանկացած նյութի չթույլատրված օգտագործումը ցանկացած այլ կայքէջի կամ համակարգչային միջավայրում ուղղակիորոն արգելվում է։
Այն դեպքում, երբ մենք առաջարկում ենք ծրագրային ապահովման ներբեռնումներ այս Կայքից, և դուք ներբեռնում եք այդպիսի ծրագրային ապահովում, ծրագրային ապահովումը, ներառյալ՝ ցանկացած ֆայլեր, նկարներ, որոնք ընդգրկված են դրա մեջ կամ գեներացված ծրագրային ապահովման կողմից, ինչպես նաև ծրագրային ապահովումն ուղեկցող տվյալները (հավաքական՝ «Ծրագրային Ապահովում») արտոնված են ձեզ մեր կողմից կամ երրորդ կողմի արտոնություն տվողներից միայն ձեր անձնական, ոչ առևտրային, տնային օգտագործման համար։ Մենք չենք փոխանցում ձեզ տիտղոսային իրավունքը Ծրագրային Ապահովման նկատմամբ։ Դուք չեք կարող տարածել կամ այլ կերպ շահագործել Ծրագրային Ապահովումը կամ կազմաքանդել, վերածրագրավորել, մասնատել կամ այլ կերպ պարզեցնել Ծրագրային Ապահովումը մինչև մարդկային ընկալման համար ձևը։
5. Հաճախորդի երաշխիք
Onyxum-ը երաշխավորում է ցանկացած ապրանք կամ ծառայություն, որը կրում է Onyxum անվանումը, և հավաստում է, որ ապրանքներն ու ծառայությունները, որ հաճախորդն օգտագործում է, բարձր ստանդարտների են։ Մենք վստահ ենք, որ դուք կգտնեք մեր ապրանքներն ու ծառայությունները գոհացուցիչ ամեն դեպքում։ Մենք կանգնած ենք նրանց որակի հետևում և երաշխավորում ենք ձեր գոհունակությունը։ Այնուամենայնիվ, եթե որևէ պատճառով դուք լիարժեք գոհ չլինեք www.onyxum.com կայքից գնված Onyxum-ի ցանկացած ապրանքից, մենք առաջարկում ենք գումարի ամբողջական վերադարձ Onyxum-ի ապրանքը և ծառայությունը գնելու պահից 21 օրերի ընթացքում։
6. Աֆիլիատ
6.1 «Աֆիլիատ» հասկացությունն օգտագործվում է նկարագրելու և՛ Հաճախորդներին, և՛ IBO-ներին։ Մեր ծառայությունները կարող են գովազդվել և խթանվել մեր Անկախ Բիզնեսի Սեփականատերերի («IBO(ներ)») ցանցի միջոցով, որոնցից յուրաքանչյուրը Ընկերության ապրանքների և ծառայությունների անկախ խթանող է։ Երբ դուք գրանցում եք ձեր հաշիվը Մեզ մոտ, դուք դառնում եք Onyxum-ի հաճախորդ և ստանում եք Onyxum-ի նույնականացման համար («Onyxum ID»)։ Եթե հաճախորդը համապատասխանում է Փոխհատուցումների Ծրագրում ներկայացված հատուկ պահանջներին, ապա Onyxum-ի կողմից հաճախորդին կհրավիրեն դառնալ IBO։ Որպես IBO, ձեզ շնորհվում է հնարավորություն մասնակցելու Ընկերության խթանումների ծրագրին՝ համաձայն Բաժին 2-ում ներկայացված, ինչպես նաև Փոխհատուցումների Ծրագրում, ՔԸ-ում և Աֆիլացման պայմանագրում շարադրված պահանջների։
7. Հաշիվներ
Այս Կայքում որոշ ծառայություններ թույլ են տալիս կամ պահանջում են ձեզանից ստեղծել հաշիվ՝ օգտագործելու կամ մասնակցելու լրացուցիչ արտոնություններին կամ ապահովագրելու դրանք: Դուք համաձայնվում եք տրամադրել, պահպանել և թարմացնել ճիշտ, ճշգրիտ, ընթացիկ և ամբողջական տեղեկություն ձեր մասին՝ համաձայն մեր գրանցման ընթացակարգի։ Դուք չպետք է ներկայացնեք ձեզ որպես այլ անձ կամ կազմակերպություն, կամ խեղաթյուրեք ձեր ինքնությունը կամ կապվածությունը այլ անձին կամ կազմակերպությանը, ներառյալ՝ օգտագործելով այլ անձի օգտանունը, գաղտնաբառը կամ այլ հաշվի մասին տեղեկություն, կամ այլ անձի անունը, նմանությունը, ձայնը, պատկերը կամ լուսանկարը։ Ձեր պատասխանատվությունն է՝ պաշտպանել գաղտնաբառը, որը դուք օգտագործում եք մեր Կայք մուտք գործելու համար, և անհապաղ տեղեկացնել Onyxum-ին, եթե երբևէ կասկած ունենաք, որ ձեր գաղտնաբառը վտանգված է։ Մենք համոզիչ կերպով խրախուսում ենք, որ դուք պարբերաբար փոխեք ձեր գաղտնաբառը՝ կանխելու չարտոնված մուտքը։ Քանի որ ձեր՝ Օգտատիրոջ ID-ն ու գաղտնաբառը, հատուկ են ձեզ, դուք գիտակցում եք ձեր սեփական պատասխանատավությունը մեր Կայքի ցանկացած և բոլոր օգտագործումների համար՝ իրականացված ձեր՝ Օգտատիրոջ ID-ով ու գաղտնաբառով։ Մենք կարող ենք կասեցնել կամ դադարեցնել ձեր հաշիվը և Կայքը կամ դրա ցանկացած հատվածը օգտագործելու ձեր հնարավորությունը՝ այս Օգտագործման Պայմաններին կամ որոշակի ծառայությանը առնչվող որևէ կետերին համապատասխանելու անհաջողության համար, հեղինակային իրավունքները խախտելու համար կամ ցանկացած այլ պատճառով, ինչ էլ որ լինի։
8. Կայքէջ մուտք գործելը և հաշվի անվտանգությունը
8.1 Մենք մեզ իրավունք ենք վերապահում հեռացնել կամ փոփոխել այս Կայքը, և ցանկացած ծառայություն կամ նյութ, որը մենք տեղադրում ենք Կայքում, մեր սեփական հայեցողությամբ՝ առանց ծանուցելու։ Մենք պատասխանատվություն չենք կրելու, եթե ցանկացած պատճառով ամբողջ Կայքէջը կամ Կայքէջի ցանկացած մաս հասանելի չէ ցանկացած պահի կամ ցանկացած ժամանակահատվածում։ Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք սահմանափակել մուտքը Կայքէջի որոշ հատվածներ կամ ամբողջ Կայքէջը օգտատերերի համար, ներառյալ՝ գրանցված օգտատերերի համար։
8.1.1 Դուք պատասխանատու եք՝
· անելու բոլոր կարգավորումները, որոնք անհրաժեշտ են, որ դուք մուտք գործեք Կայքէջ,
· ապահովելու, որ բոլոր անձինք, որոնք մուտք են գործում Կայքէջ ձեր ինտերնետ կապի միջոցով, տեղյակ լինեն այս Օգտագործման Պայմաններից և համապատասխանեն դրանց։
8.2 Կայքէջ կամ իր առաջարկած ռեսուրսներից որոշները մուտք գործելու և Onyxum-ի ID ձեռք բերելու համար, ձեզ կարող են խնդրել տրամադրել գրանցման որոշ մանրամասներ կամ այլ տեղեկություն։ Ձեր կողմից Կայքէջի օգտագործման պայման է հանդիսանում այն, որ ամբողջ տեղեկությունը, որը դուք տրամադրում եք Կայքէջում, ճիշտ է, գործող է և ամբողջական է։ Դուք համաձայն եք, որ ամբողջ տեղեկությունը, որը դուք տրամադրում եք այս Կայքէջում կամ այլ կերպ, ներառյալ, բայց չսահմանափակվելով Կայքում ցանկացած այլ ինտերակտիվ գործառույթների օգտագործման միջոցով, կարգավորվում է մեր Գաղտնիության Քաղաքականությամբ, և դուք համաձայնվում եք բոլոր այն գործողություններին, որոնք մենք ձեռնարկում ենք ձեր տեղեկության հետ կապված՝ մեր Գաղտնիության Քաղաքականությանը համապատասխան։
8.3 Եթե դուք ընտրեք կամ ձեզ տրամադրեն օգտանուն, գաղտնաբառ կամ ցանկացած այլ տեղեկություն՝ որպես մեր անվտանգության ընթացակարգերի մաս, դուք պետք է վերաբերվեք դրան որպես գաղտնի տեղեկության, և դուք չպետք է բացահայտեք այն ցանկացած այլ անձի կամ կազմակերպությանը։ Դուք նաև գիտակցում եք, որ ձեր հաշիվը ձեզ համար անհատական է, և համաձայնվում եք չտրամադրել այլ անձի մուտքը դեպի Կայքէջ կամ դրա որևէ հատված՝ օգտագործելով ձեր օգտանունը, գաղտնաբառը կամ այլ անվտանգային տեղեկություն։ Դուք համաձայնվում եք անմիջապես ծանուցել մեզ ցանկացած չթույլատրված մուտքի կամ ձեր օգտանվան կամ գաղտնաբառի օգտագործման, կամ անվտանգության ցանկացած այլ խախտման մասին։ Դուք նաև համաձայնվում եք ապահովելու, որ դուք դուրս եք գալիս ձեր հաշվից ցանկացած սեսիայի վերջում։ Դուք պետք է կիրառեք առանձնահատուկ զգուշություն, երբ մուտք եք գործում ձեր հաշիվ հանրային կամ ընդհանուր համակարգչից, այնպես որ այլք չկարողանան դիտել կամ ֆիքսել ձեր գաղտանաբառը կամ անձնական այլ տեղեկություն։
8.4 Մենք իրավունք ունենք ապակտիվացնել ցանկացած օգտանուն, գաղտնաբառ կամ այլ նունականացուցիչ՝ լինի ընտրված ձեր կողմից կամ տրամադրված մեր կողմից, ցանկացած պահի՝ մեր սեփական հայեցողությամբ, ցանկացած պատճառով կամ առանց պատճառի, ներառյալ, եթե մեր կարծիքով՝ դուք խախտել եք այս Օգտագործման Պայմանների որևէ դրույթ։
9. Մտավոր սեփականության իրավունքներ
9.1 Կայքէջը և նրա ամբողջ բովանդակությունը, հնարավորությունները և ֆունկցիոնալությունը (ներառյալ, բայց չսահմանափակվելով ամբողջ տեղեկությամբ, ծրագրային ապահովմամբ, տեքստով, պատկերներով, նկարներով, տեսանյութերով և ձայնագրություններով, և դրա դիզայնով, ընտրությամբ և դասավորվածությամբ) տնօրինվում են Onyxum Inc.-ի, իր կողմից արտոնագրվածների կամ այդպիսի նյութերի այլ մատակարարների կողմից և պաշտպանված են Կանադայի ու միջազգային հեղինակային իրավունքներով, առևտրային նշաններով, արտոնագրով, առևտրային գաղտնիքով և այլ մտավոր սեփականության կամ սեփականության իրավունքների մասին օրենքներով։
9.2 Այս Օգտագործման Պայմանները թույլ են տալիս ձեզ օգտագործել Կայքէջը ձեր անձնական, և ոչ թե առևտրային նպատակներով։ Բացառությամբ Բաժին 7.1-ում նշվածի, դուք չպետք է վերարտադրեք, տարածեք, փոփոխեք, ստեղծեք ածանցվող աշխատանքներ, հանրայնորեն ցուցադրեք, հանրայնորեն իրականացնեք, վերահրապարակեք, ներբեռնեք, պահպանեք կամ փոխանցեք մեր Կայքէջի նյութերից ցանկացածը, բացի հետևյալից՝
· Ձեր համակարգիչը կարող է ժամանակավորապես պահպանել այդ նյութերի օրինակները RAM հիշողության մեջ՝ պատահականորեն ձեր մուտքի և այդ նյութերը դիտելու ընթացքում։
· Դուք կարող եք պահպանել ֆայլեր, որոնք ինքնաշխատ պահվում են ձեր Ցանցային դիտարկիչի կողմից՝ ցուցադրությունը ընդլայնելու նպատակներով։
· Դուք կարող եք տպել կամ ներբեռնել Կայքէջի ողջամիտ քանակի էջերի մեկ օրինակ՝ ձեր անձնական, ոչ առևտրային օգտագործման համար, և ոչ հետագա վերարտադրման, հրապարակման կամ տարածման համար։
· Եթե մենք տրամադրում ենք համակարգչային, բջջային կամ այլ հավելվածներ ներբեռնելու համար, դուք կարող եք ներբեռնել մեկ օրինակ ձեր համակարգիչ կամ բջջային սարք բացառապես ձեր անձնական, ոչ առևտրային օգտագործման համար՝ պայմանով, որ դուք համաձայն եք ենթարկվել մեր վերջնական օգտագործողի լիցենզիայի պայմանագրին այդ հավելվածների համար։
· Եթե մենք տրամադրում ենք սոցիալական կայքերի ֆունկցիոնալություն որոշակի բովանդակության հետ, դուք կարող եք ձեռնարկել այդպիսի գործողություններ, եթե դրանք ակտիվացված են այդ ֆունկցիոնալությամբ։
· Դուք չպետք է՝
· Փոփոխություններ անեք այդ կայքից որևէ նյութի օրինակներում։
· Օգտագործեք որևէ նկարազարդումների, լուսանկարների, տեսանյութերի կամ ձայնագրությունների հաջորդականություն կամ այլ գրաֆիկա՝ ուղեկցող տեքստից առանձին։
· Ջնջեք կամ փոփոխեք որևէ հեղինակային իրավունքի, առևտրային նշանի կամ այլ սեփականության իրավունքի վերաբերյալ նշումները այս կայքի որևէ նյութի օրինակներից։ Դուք չպետք է մուտք գործեք կամ օգտագործեք որևէ առևտրային նպատակով Կայքէջի ծառայությունների կամ նյութերի որևէ մաս, որը հասանելի է Կայքէջի միջոցով։
9.3 Եթե ցանկանում եք իրականացնել Կայքէջի նյութի որևէ այլ օգտագործում, քան շարադրված է այս բաժնում, խնդրում ենք ուղղել ձեր հարցումը [email protected] հասցեին։
9.4 Եթե դուք տպեք, պատճենեք, փոփոխեք, ներբեռնեք կամ այլ կերպ օգտագործեք կամ տրամադրեք ցանկացած այլ անձին մուտքը Կայքէջի ցանկացած հատված` Օգտագործման Պայմանների խախտումով, Կայքէջը օգտագործելու ձեր իրավունքը կդադարի անմիջապես, և դուք պետք է, մեր ընտրությամբ, վերադարձնեք կամ վերացնեք նյութերի բոլոր օրինակները, որոնք դուք արել եք։ Ոչ մի իրավունք, տիտղոս կամ շահ Կայքէջում կամ Կայքէջի նկատմամբ, կամ կայքի ցանկացած բովանդակության նկատմամբ չի փոխանցվում ձեզ, և բոլոր ոչ բացահայտ շնորհված իրավունքները պահվում են Ընկերությանը։ Կայքէջի ցանկացած օգտագործում, որը բացահայտ կերպով թույլատրված չէ այս Օգտագործման Պայմաններով, հանդիսանում է այս Օգտագործման Պայմանների խախտում և կարող է խախտել հեղինակային իրավունքների, առևտրային նշանների և այլ օրենքներ։
10. Հեղինակային իրավունքի թույլտվություն
10.1 Չնայած Բաժին 6-ում պարունակվող դրույթի, թույլտվություն շնորհվում է Համացանցում Կայքի էջերը դիտելու համար, որը ենթակա է սույն Պայմանագրի դրույթներին և պայմաններին։ Բացի այդ, Աֆիլիատի մասնակցությունը խթանող ծրագրում արդեն իսկ շնորհված թույլտվություն է Կայքէջից ներբեռնելու ապրանք կամ բուսաբանական պատկերներ։ Մարդկանց կամ մոդելների պատկերները չեն կարող բեռնվել կամ պատճենվել՝ ըստ հեղինակային իրավունքի օրենքների։ Onyxum-ի գրականությունից ներբեռնված կամ վերցված օրինակները պետք է օգտագործվեն ճիշտ ինչպես տպված կամ գրված են։ Մեկ կամ երկու բառի փոփոխությունը կարող է փոխել իրական իմաստը կամ սահմանումը։ Այն դեպքում, երբ տեղեկությունը բեռնվում է Կայքէջից, տեղեկությունը, ներառյալ ցանկացած Բովանդակություն, Կայքէջի մաս կազմող կամ Կայքէջից գեներացված տվյալներ կամ ֆայլեր տնօրինվում են Ընկերության կողմից, և Ընկերությունը պահպահում է ամբողջական տիտղոսային իրավունքը դրանում պարունակվող տեղեկության և սեփականության բոլոր իրավունքների նկատմամբ։ Բոլոր այլ իրավունքները պաշտպանված են։
11. Առևտրային նշաններ
11.1 Ընկերության անվանումը, Ընկերության տարբերանշանը և բոլոր կապակցված անվանումները, տարբերանշանները, ապրանքի և ծառայության անվանումները, դիզայնը և կարգախոսները Ընկերության կամ իր աֆիլիատների կամ արտոնագրողների առևտրային նշաններն են։ Կայքէջում եղած բոլոր այլ անվանումները, տարբերանշանները, ապրանքի և ծառայության անվանումները, դիզայնը և կարգախոսները հանդիսանում են իրենց համապատասխան սեփականատերերի առևտրային նշաններ։
12. Արգելված օգտագործում
12.1 Դու կարող եք օգտագործել Կայքէջը միայն օրինական նպատակներով և համաձայն այս Օգտագործման Պայմանների։ Դուք համաձայնվում եք չօգտագործել Կայքէջը՝
· որևէ կերպ, որը խախտում է գործող որևէ դաշնային, նահանգային, մարզային, տեղական կամ միջազգային իրավունք կամ կարգավորում (ներառյալ, առանց սահմանափակման, Կանադայից կամ այլ երկրներից կամ դեպի Կանադա կամ այլ երկրներ տվյալների արտահանման վերաբերյալ ցանկացած օրենքներ)։
· անչափահասներին շահագործելու, վնասելու կամ շահագործելու կամ վնասելու փորձեր անելու նպատակով՝ նրանց ոչ պատշաճ բովանդակություն ցուցադրելու տեսքով, խնդրելով անհատապես նույնականացվող տեղեկություն, կամ այլ կերպ։
· ուղարկելու, գիտակցաբար ստանալու, վերբեռնելու, ներբեռնելու, օգտագործելու, կրկին օգտագործելու ցանկացած նյութ, որը չի համապատասխանում այս Պայմաններում շարադրված Բովանդակության Ստանդարտներին։
· փոխանցելու, մատակարարելու որևէ գովազդային կամ խթանող նյութի ուղարկումը առանց նախնական գրավոր համաձայնության, ներառյալ, ցանկացած «անպիտան նամակ», «շղթայական նամակ», «սպամ» կամ նմանատիպ այլ հարցումներ։
· Ընկերությունը, Ընկերության աշխատակցին, մեկ այլ օգտատիրոջը կամ ցանկացած այլ անձին կամ կառույցին անձնավորելու կամ անձնավորման փորձեր անելու (ներառյալ, առանց սահմանափակման, վերոնշյալների հետ կապակցված էլ․ փոստի հասցեները կամ էկրանային անվանումները օգտագործելը)։
· վարելու ցանկացած այլ վարքագիծ, որը սահմանափակում է կամ խոչընդոտում է որևէ մեկի համար Կայքի օգտագործումը կամ վայելքը, կամ որը, ըստ մեր որոշման, կարող է վնասել Ընկերությանը կամ Կայքէջի օգտատերերին, կամ ենթարկել նրանց պատասխանատվության։
· միջոցների հայթայթման միջոցառումների համար, որը ներառում է մեր ծառայությունները վաճառելու գործունեությունը, հայտարարությամբ, որ այդպիսի վաճառքից գոյացած բոլոր եկամուտները, հասույթը կամ շահույթը կամ դրանց մի մասը օգուտ կբերի անձնին/պրոսպեկտին/օգտատիրոջը։
Դուք հավելյալ համաձայնվում եք․
· չօգտագործել Կայքէջը ցանկացած ձևով, որը կարող է ապակտիվացնել, ծանրաբեռնել, վնասել կամ թուլացնել կայքը կամ միջամտել ցանկացած այլ կողմի կողմից Կայքէջի օգտագործմանը, ներառյալ նրանց կարողությունը մասնակցելու Կայքէջի միջոցով իրական ժամանակում անցկացվող միջոցառումներին,
· չօգտագործել որևէ ռոբոտ, սպայդեր կամ այլ ինքնաշխատ սարք, գործընթաց կամ միջոցներ՝ մուտք գործելու Կայքէջ ցանկացած նպատակով, ներառյալ Կայքէջի ցանկացած նյութի մոնիթորինգը կամ պատճենումը,
· չօգտագործել ցանկացած մեխանիկական գործընթաց Կայքէջի ցանկացած նյութ մոնիթորինգ անելու կամ պատճենելու համար կամ ցանկացած այլ չթույլատրված նպատակով՝ առանց մեր նախնական գրավոր համաձայնության։
· չօգտագործել որևէ սարք, ծրագրային ապահովում կամ ծրագիր, որը միջամտում է Կայքէջի պատշաճ աշխատանքին։
· չներմուծել որևէ վիրուս, տրոյան ձիեր, որդեր, տրամաբանական ռումբեր կամ այլ նյութ, որը վնասակար է կամ տեխնոլոգիապես վտանգավոր։
· չփորձել ձեռք բերել հասանելիություն, միջամտել, վնասել կամ խափանել Կայքէջի ցանկացած հատված, սերվերը, որի վրա պահպանվում է Կայքէջը, կամ Կայքէջի հետ կապված ցանկացած սերվեր, համակարգիչ կամ տվյալների շտեմարան,
· չհարձակվել Կայքէջի վրա «ծառայության մերժում» հարձակումով կամ տարածված «ծառայության մերժում» հարձակում,
· չփորձել այլ կերպ միջամտել Կայքէջի պատշաճ աշխատանքին։
13. Անդամների ներդրումներ
13.1 Կայքէջը կարող է պարունակել հաղորդագրությունների տախտակներ, զրուցարաններ, անձնական վեբ էջեր կամ անձնական պրոֆիլներ, հարթակներ, տեղեկատու տախտակներ, բլոգներ կամ այլ ինտերակտիվ ֆունկցիոնալություն (հավաքական՝ «Ինտերակտիվ Ծառայություններ»), որոնք թույլ են տալիս օգտատերերին տեղադրել, ուղարկել, հրապարակել, ցուցադրել կամ փոխանցել այլ օգտատերերին կամ այլ անձանց (այսուհետ՝ «տեղադրել») բովանդակություն կամ նյութեր (հավաքական՝ «Օգտատիրոջ Ներդրումներ») Կայքէջում կամ Կայքէջի միջոցով։
13.2 Օգտատիրոջ բոլոր ներդրումները պետք է համապատասխանեն այս Օգտագործման Պայմաններում շարադրված Բովանդակության Ստանդարտներին։
13.3 Օգտատիրոջ ցանկացած Ներդրում, որ դուք տեղադրում եք կայքում, համարվելու է ոչ գաղտնի և ոչ գույքային։ Տրամադրելով Օգտատիրոջ ցանկացած Ներդրում Կայքէջում, դուք շնորհում եք մեզ և մեր աֆիլիատներին ու ծառայություն մատուցողներին, ու նրանց և մեր համապատասխան լիցենզիատներից, իրավահաջորդներից և նշանակված անձանցից յուրաքանչյուրին իրավունքով՝ օգտագործելու, վերարտադրելու, փոփոխելու, իրականացնելու, ցուցադրելու, տարածելու կամ այլ կերպ հրապարակելու երրորդ կողմերին ցանկացած այդպիսի նյութ ցանկացած նպատակով/ համաձայն ձեր հաշվի կարգավորումների։
13.4 Մենք մեզ իրավունք ենք վերապահում, բայց հրաժարվում ենք ցանկացած պատասխանատվությունից կամ պարտավորությունից՝ ա) մերժել տեղադրել կամ հաղորդել, կամ հեռացնել Կայքից ցանկացած տեղադրված Նյութ, որը խախտում է այս Օգտագործման Պայմանները, և բ) բացահայտել որևէ օգտատիրոջը երրորդ կողմերին, և/կամ հրապարակել երրորդ կողմերին որևէ տեղադրված Նյութ կամ անհատապես նույնականացնող տեղեկություն, երբ մենք բարեխղճորեն հավատում ենք , որ այդ նույնականացումը կամ հրապարակումը կա՛մ (i) կնպաստի օրենքների հետ համապատասխանությանը, ներառյալ, օրինակ, դատական հրամանին կամ ծանուցագրին համապատասխանությունը, կա՛մ (ii) կօգնի կիրարկել այդ Օգտագործման Պայմանները և/կամ կպաշտպանի որևէ անձի կամ սեփականության, ներառյալ՝ Կայքի, ապահովությունը կամ անվտանգությունը։ Ավելին, մենք պահպանում ենք բոլոր իրավունքները՝ հեռացնելու տեղադրված Նյութեր ցանկացած պահի և ցանկացած պատճառով կամ առանց պատճառի, ինչ էլ որ լինի։
13.5 Դուք հայտարարում և երաշխավորում եք, որ
· դուք տնօրինում կամ վերահսկում եք բոլոր իրավունքները Օգտատիրոջ Ներդրումներում և Օգտատիրոջ Ներդրումների նկատմամբ և ունեք իրավունք շնորհելու վերը շնորհված արտոնությունը մեզ և մեր աֆիլիատներին ու ծառայություն մատուցողներին ու նրանց և մեր համապատասխան լիցենզիատներից և իրավահաջորդներից ու նշանակված անձանցից յուրաքանչյուրին։
· ձեր բոլոր Օգտատիրոջ Ներդրումները իսկապես համապատասխանում և համապատասխանելու են այս Օգտագործման Պայմաններին։
13.6 Դուք հասկանում և գիտակցում եք, որ դուք պատասխանատու եք ցանկացած Օգտատիրոջ Ներդրման համար, որը դուք տեղադրում կամ ներդնում եք, և դուք, ոչ թե Ընկերությունը, կրում եք ամբողջական պատասխանատվություն այդպիսի բովանդակության, ներառյալ՝ իր օրինականության, վստահելիության, ճշգրտության և նպատակահարմարության համար։
10.7 Մենք պատասխանատվություն կամ պարտավորություն չենք կրում ցանկացած երրորդ անձի նկատմամբ՝ ձեր կամ ցանկացած այլ օգտատիրոջ կողմից Կայքէջում տեղադրված Օգտատիրոջ Ներդրումների բովանդակության կամ ճշգրտության համար։
14. Մոնիթորինգ և կիրարկում․ դադարեցում
14.1 Մենք ունենք իրավունք՝
· հեռացնելու կամ մերժելու տեղադրել ցանկացած Օգտատիրոջ Ներդրումներ ցանկացած պատճառով կամ առանց պատճառի՝ մեր սեփական հայեցողությամբ,
· ձեռնարկելու ցանկացած միջոց ցանկացած Օգտատիրոջ Ներդրման հետ կապված, որը մենք մեր սեփական հայեցողությամբ համարում ենք անհրաժեշտ կամ պատշաճ, ներառյալ, եթե մենք հակված ենք մտածելու, որ այդպիսի Օգտատիրոջ Ներդրումը խախտում է Օգտագործման Պայմանները, ներառյալ Բովանդակության Ստանդարտները, խախտում է ցանկացած մտավոր սեփականության իրավունք կամ ցանկացած անձի կամ կառույցի այլ իրավունք, սպառնում է հանրությանը կամ Կայքէջի օգտատերերի անձնական անվտագությանը, կամ կարող է Ընկերությանը հանգեցնել պատասխանատվության առաջացմանը։
· բացահայտելու ձեր ինքնությունը կամ այլ տեղեկություն ձեր մասին ցանկացած երրորդ կողմին, որը պնդում է, որ ձեր կողմից տեղադրված նյութը խախտում է իրենց իրավունքները, ներառյալ՝ իրենց մտավոր սեփականության իրավունքները կամ իրենց գաղտնիության իրավունքը։
· ձեռնարկելու պատշաճ իրավական միջոցներ, ներառյալ, առանց սահմանափակման, օրենքի կիրարկմանը դիմելը՝ Կայքէջի ցանկացած ապրօրինի կամ չթույլատրված օգտագործման համար։
· չեղարկել ձեր անդամակցությունը, դադարեցնել կամ կասեցնել ձեր մուտքը ամբողջ Կայքէջ կամ Կայքէջի որևէ հատված ցանկացած պատճառով կամ առանց պատճառի, ներառյալ, առանց սահմանափակման, այս Օգտագործման Պայմանների որևէ խախտումը։
14.2 Առանց սահմանափակելու վերոնշյալը, մենք իրավունք ունենք լիարժեք համագործակցել իրավապահ մարմինների հետ կամ դատարանի որոշման հետ, որը պահանջում է կամ ուղղորդում է մեզ բացահայտել ինքնությունը կամ այլ տեղեկություն որևէ մեկի մասին, ով տեղադրում է ցանկացած նյութեր Կայքէջում կամ Կայքէջի միջոցով։ ԴՈՒՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՔ ԵՎ ԶԵՐԾ ԵՔ ՊԱՀՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԻՐ ԱՖԻԼԻԱՏՆԵՐԻՆ, ԼԻՑԵՆԶԻԱՏՆԵՐԻՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ, ՈՐՈՆՔ ԾԱԳՈՒՄ ԵՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ/ՎԵՐՈՆՇՅԱԼ ԿՈՂՄԵՐԻՑ ՑԱՆԿԱՑԱԾԻ ԿՈՂՄԻՑ ՆՐԱ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ, ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ, ՈՐՈՆՔ ՁԵՌՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔ ԿԱ՛Մ ԱՅԴ ԿՈՂՄԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ԿԱ՛Մ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ։
14.3 Այնուամենայնիվ, մենք չենք կարող/չենք իրականացնում ամբողջ նյութի վերանայում այն Կայքէջում տեղադրվելուց առաջ, և մենք չենք կարող ապահովել առարկելի նյութի արագ հեռացումը այն տեղադրելուց հետո։ Համապատասխանաբար, մենք չենք կրում որևէ պատասխանատվություն ցանկացած գործողության կամ անգործության հետ կապված՝ ցանկացած օգտատիրոջ կամ երրորդ անձի կողմից արված փոխանցումների, հաղորդակցությունների կամ բովանդակությունների վերաբերյալ։ Մենք չունենք որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն որևէ մեկի նկատմամբ՝ այս բաժնում նկարագրված գործողությունների կատարման կամ չկատարման համար։
15. Բովանդակության ստանդարտներ
15.1 Այս բովանդակության ստանդարտները կիրառվում են ցանկացած և բոլոր Օգտատերերի Ներդրումների և Ինտերակտիվ Ծառայությունների նկատմամբ։ Օգտատերերի Ներդրումները պետք է իրենց ամբողջականությամբ համապատասխանեն բոլոր գործող ազգային, դաշնային, նահանգային, մարզային, տեղական և միջազգային օրենքներին և կարգավորումներին։ Առանց սահմանափակելու վերոնշյալը, Օգտատերերի Ներդրումները չպետք է՝
· պարունակեն ցանկացած նյութ, որը վարկաբեկող, անպարկեշտ, անհարիր, դաժան, վիրավորական, հետապնդող, բռնություն պարունակող, ատելի, բորբոքող կամ այլ կերպ առարկելի է։
· խթանեն սեռական բնույթի բացահայտ կամ պոռնոգրաֆիկ նյութ, բռնություն կամ խտրականություն՝ հիմնված ռասայի, սեռի, կրոնի, ազգության, սահմանափակ կարողության, սեռական կողմնորոշման կամ տարիքի վրա։
· ոտնձգություն անեն ցանկացած պատենտի, առևտրային նշանի, առևտրային գաղտնիքի, հեղինակային իրավունքի կամ այլ մտավոր սեփականության նկատմամբ կամ ցանկացած այլ անձի այլ իրավունքների նկատմամբ։
· խախտեն այլոց օրինական իրավունքները (ներառյալ՝ հանրայնության և գաղտնիության իրավունքները) կամ պարունակեն որևէ նյութ, որը կարող է առաջացնել քաղաքացիական կամ քրեական պատասխանատվություն ըստ գործող օրենքների կամ կարգավորումների, կամ որ այլ կերպ կարող է անհամաձայնության մեջ լինել այս Օգտագործման Պայմանների և մեր Գաղտնիության Քաղաքականության հետ,
· հակված լինեն խաբելու որևէ անձի,
· խթանեն ցանկացած անօրինական գործունեություն, կամ պաշտպանեն, խթանեն կամ աջակցեն որևէ ապօրինի գործողությանը,
· առաջացնեն վրդովմունք, անհարմարություն կամ անտեղի անհանգստություն կամ հակված լինեն զայրացնել, շփոթեցնել, անհանգստացնել կամ վրդովեցնել որևէ այլ անձի,
· ներկայացնեն իրենց որպես անձ կամ սխալ ներկայացնեն ձեր ինքնությունը կամ կապակցվածությունը որևէ անձի կամ կազմակերպության հետ,
· ներգրավեն առևտրային միջոցառումներ կամ վաճառքներ, ինչպիսիք են մրցույթները, խաղարկությունները և վաճառքի այլ խթանումները, փոխանակումը կամ գովազդը։
· տպավորություն առաջացնեն, որ նրանք ծագում են կամ հավանություն են ստացել մեզանից կամ ցանկացած այլ անձից կամ կառույցից, եթե դա այդպես չէ։
16. Հեղինակային իրավունքի խախտում
Մենք հարգում ենք այլոց մտավոր սեփականության իրավունքները։ Եթե դուք հակված եք մտածելու, որ ձեր հեղինակային իրավունքով պաշտպանված սեփականությունը պատճենվել է որևէ ճանապարհով, որն իրենից ներկայացնում է հեղինակային իրավունքի խախտում, կամ ձեր մտավոր սեփականության իրավունքները այլ կերպ խախտվել են, խնդրում ենք տրամադրել մեր հեղինակային իրավունքի գծով գործակալին ստորև նշված տեղեկությունը։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ այս ընթացակարգը բացառապես մեզ ծանուցելու մասին է, որ ձեր հեղինակային իրավունքով պաշտպանված նյութի նկատմամբ եղել է խախտում։ Արդյունավետ լինելու համար՝ ծանուցումը պետք է լինի գրավոր հաղորդակցություն, որը ներառում է․
· ֆիզիկական կամ էլեկտրոնային ստորագրություն այն անձի, որը իրավասու է գործել հեղինակային իրավունքով շահագրգռված սեփականատիրոջ անունից,
· նկարագիր՝ հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքի, որը դուք պնդում եք, որ խախտվել է,
· նկարագիր, թե Կայքում որտեղ է գտնվում այն նյութը, որի նկատմամբ դուք պնդում եք, որ խախտում է տեղի ունենում,
· ձեր ֆիզիկական հասցեն, հեռախոսահամարը և էլ․ փոստի հասցեն,
· հայտարարություն ձեր կողմից, որ դուք ունեք բարեխիղճ համոզմունք, որ վիճելի օգտագործումը լիազորված չէ հեղինակային իրավունքի սեփականատիրոջ կողմից, նրա գործակալի կողմից կամ օրենքով, և
· հայտարարություն ձեր կողմից, արված կեղծ վկայություն տալու համար հնարավոր պատժի ներքո, որ վերոնշյալ տեղեկությունը հավաստի է, և որ դուք հանդիսանում եք հեղինակային իրավունքի սեփականատեր կամ լիազորված եք գործելու հեղինակային իրավունքի սեփականատիրոջ անունից։
Մենք կարող ենք ձեզ ծանուցել, որ մենք հեռացրել կամ ապակտիվացրել ենք հասանելիությունը որոշ նյութերին, Կայքում ընդհանուր ծանուցման միջոցով, մեզ մոտ պահպանված օգտատիրոջ էլեկտրոնային հասցեին էլ․ նամակի միջոցով կամ գրավոր հաղորդակցությամբ՝ ուղարկված առաջին կարգի փոստով հաճախորդի՝ մեզ մոտ պահպանված ֆիզիկական հասցեին։ Եթե դուք ստանաք այդպիսի ծանուցում, դուք կարող եք ուղարկել մեր հեղինակային իրավունքի գծով գործակալին պատասխան գրավոր ծանուցում, որը ներառում է ստորև նշված տեղեկությունը։ Արդյունավետ լինելու համար, պատասխան ծանուցումը պետք է լինի գրավոր և պարունակի հետևյալը․
· Ձեր ֆիզիկական կամ էլեկտրոնային ստորագրությունը,
· Նույնականացումը այն նյութի, որը հեռացվել է կամ որի համար հասանելիությունը ապակտիվացվել է, և տեղը, որտեղ նյութը հայտնվել է, մինչ այն հեռացվել է կամ հասանելիությունը նրան ապակտիվացվել է,
· Հայտարարություն ձեր կողմից՝ կեղծ վկայություն տալու համար պատժի ներքո, որ դուք ունեք բարեխիղճ համոզմունք, որ նյութը հեռացվել կամ ապակտիվացվել է սխալմունքի կամ հեռացման կամ ապակտիվացման ենթակա նյութի սխալ նույնականացման արդյունքում, և
· Ձեր անունը, ֆիզիկական հասցեն, հեռախոսահամարը և հայտարարություն, որ դուք համաձայնվում եք այն դատական շրջանի Դաշնային Դատարանի արդարադատությանը, որում գտնվում է ձեր ֆիզիկական հասցեն, կամ եթե ձեր ֆիզիկական հասցեն Միացյալ Նահանգներից դուրս է, ցանկացած դատական շրջանի համար, որում կարելի է գտնել Onyxum-ը, և որ դուք կընդունեք վարույթի տեղեկացումը անձից, որը ձեզ ծանուցում է տրամադրել նյութի ենթադրյալ խախտման մասին, կամ այդպիսի մարդու գործակալից։
Այս Կայքում հեղինակային իրավունքի նկատմամբ ոտնձգության վերաբերյալ պահանջների մասին ծանուցումը Հեղինակային իրավունքի գծով մեր գործակալին կարելի է հասցնել հետևյալ կերպ՝
Փոստով՝ Onyxum Services Inc: 600-1741 Lower Water Street, Halifax, Nova Scotia, Canada, B3J 0J2
Էլ․ փոստով՝ [email protected]
17. Տեղադրած տեղեկության նկատմամբ վստահելիությունը
17.1 Կայքում կամ Կայքի միջոցով ներկայացված տեղեկութունը հասանելի է դառնում բացառապես ընդհանուր տեղեկության նպատակներով։ Մենք չենք երաշխավորում այդ տեղեկության ճշգրտությունը, լիարժեքությունը կամ օգտակարությունը։ Ցանկացած վստահելիություն, որ դուք դնում եք այդպիսի տեղեկության վրա, խստագույնս ձեր սեփական ռիսկի հաշվին է։ Մենք հրաժարվում ենք բոլոր տեսակի պատասխանատվությունից և պարտավորությունից, որոնք ծագում են ձեր կողմից կամ Կայքէջի ցանկացած այլ այցելուի կողմից, կամ որևէ մեկի կողմից, ով կարող է տեղեկացված լինել դրա բովանդակության ցանկացած հատվածի մասին, այդպիսի նյութերի նկատմամբ ունեցած վստահելիությունից։
17.2 Այս Կայքէջը կարող է ներառել երրորդ կողմերից տրամադրված բովանդակություն, ներառելով նյութեր, տրամադրված այլ օգտատերերի, բլոգերների և երրորդ կողմի արտոնագրողների, սինդիկատորների, ագրեգատորների և/կամ հաշվետվողական ծառայությունների կողմից։ Այդ նյութերում բոլոր հայտարարությունները և/կամ արտահայտած կարծիքները, և բոլոր հոդվածները, հարցերին պատասխանները և այլ բովանդակություն, քան Ընկերության կողմից տրամադրված բովանդակությունն է, բացառապես տվյալ նյութերը տրամադրող անձի կամ կառույցի կարծիքներն ու պատասխանատվությունն է։ Այդ կարծիքները պարտադիր չէ, որ արտացոլեն Ընկերության կարծիքը։ Մենք պատասխանատու կամ պարտավորված չենք ձեր կամ ցանկացած երրորդ կողմի նկատմամբ բովանդակության կամ ցանկացած նյութերի ճշգրտության համար՝ տրամադրված երրորդ կողմերի կողմից։
18. Փոփոխությունները Կայքէջում
18.1 Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել բովանդակությունը այս Կայքէջում, բայց նրա բովանդակությունը պարտադիր չէ որ լինի ամբողջական կամ թարմացված։ Այս Կայքէջի նյութերից ցանկացածը կարող է լինել հնացած ցանկացած պահի, և մենք պարտավորվածություն չունենք թարմացնելու այդպիսի նյութը։
19. Գաղտնիության Քաղաքականությունը
19.1 Ամբողջ տեղեկութունը, որը մենք հավաքում ենք այս Կայքէջում, ենթակա է մեր Գաղտնիության Քաղաքականությանը (onyxum.com)։ Օգտագործելով այս Կայքէջը, դուք համաձայնվում եք ձեր տեղեկության հետ կապված մեր կողմից ձեռնարկած բոլոր գործողություններին՝ Գաղտնիության Քաղաքականությանը համապատասխան։
20. Կայքէջին հղումներ անելը և սոցիալական ցանցերի հնարավորությունները
20.1 Դուք կարող եք հղում անել մեր գլխավոր էջին՝ պայմանով, որ դուք անում եք այդպես արդար և օրինական ձևով, և այն չի վնասում մեր համբավը կամ օգտվում դրանից, բայց դուք չպետք է ստեղծեք կապ այնպիսի ձևով, որը կենթադրի կապակցվածություն, հաստատում կամ հավանություն մեր կողմից առանց մեր բացահայտ գրավոր համաձայնության։
20.2 Այս Կայքէջը կարող է տրամադրել որոշակի սոցիալական կայքերի գործառույթներ, որոնք ձեզ հնարավորություն են տալիս՝
· հղում անել ձեր սեփական կամ երրորդ կողմի կայքէջերից որոշակի բովանդակությունը այս Կայքէջին,
· ուղարկել էլ․ նամակներ կամ այլ հաղորդակցություն որոշակի բովանդակությամբ կամ հղումներ որոշակի բովանդակությանը այս Կայքէջում,
· թույլ տալ այս Կայքէջի սահմանափակ հատվածներով բովանդակությանը ցուցադրվել կամ հայտնվել ձեր սեփական կամ երրորդ կողմի կայքէջերում։
20.3 Դուք կարող եք օգտագործել այս հնարավորությունները առանձին, քանի որ դրանք տրամադրվում են մեր կողմից և բացառապես կիրառելի են բովանդակության հետ, որի հետ դրանք ցուցադրվում են կամ այլ կերպ՝ համաձայն ցանկացած լրացուցիչ պայմանների և դրույթների, որ մենք տրամադրում ենք այդ հնարավորությունների վերաբերյալ։ Հաշվի առնելով վերոնշյալը, դուք չպետք է՝
· ստեղծեք հղում ցանկացած կայքէջից, որը դուք չեք տնօրինում։
· թույլ տաք Կայքէջին կամ դրա որոշ հատվածներ ցուցադրվել կամ հայտվել, օրինակ, շրջանակելով, խորքային հղում անելով կամ ներգծային հղում անելով ցանկացած այլ կայքում։
· հղում անեք դեպի Կայքէջի ցանկացած այլ հատված, քան գլխավոր էջն է։
· այլ կերպ ձեռնարկեք ցանկացած գործողություն Կայքէջում նյութերի հետ կապված, որը չի համապատասխանում այս Օգտագործման Պայմանների որևէ այլ դրույթին։
20.4 Կայքէջը, որից դուք հղում եք անում կամ որի վրա դուք որոշակի բովանդակություն դարձնում եք հասանելի, պետք է բոլոր առումներով համապատասխանեն այս Օգտագործման Պայմաններում շարադրված Բովանդակության Ստանդարտներին։
20.5 Դուք համաձայնվում եք համագործակցել մեզ հետ՝ ցանկացած անթույլատրելի շրջանակում կամ հղում անելը անմիջապես դադարեցնելու հետ կապված։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում հեռացնել հղում անելու իրավասությունը առանց ծանուցման։
20.6 Մենք կարող ենք մեր հայեցողությամբ անջատել բոլոր կամ ցանկացած սոցիալական կայքերի հնարավորությունները և ցանկացած հղումներ ցանկացած պահի՝ առանց ծանուցելու։
21. Բաց հարթակներ և հաղորդակցություն
21.1 «Օգտատիրոջ հարթակ» նշանակում է տարածք կամ ֆունկցիոնալություն՝ առաջարկվող որպես այս Կայքի մաս, որը հնարավորություն է տալիս օգտատերերին տարածել տեղադրված Նյութերը մեկ կամ ավելի Կայքի օգտատերերի կողմից դիտելու համար, ներառյալ, բայց չսահմանափակվելով զրուցարանի հատվածով, հաղորդագրությունների տախտակով, ակնթարթային հաղորդագրությունների փոխանակումով, բջջային հաղորդագրությունների փոխանակումով, սոցիալական համայնքի միջավայրով, անձնական էջով, երկխոսությունների էջով, բլոգով կամ էլ․ փոստի գործառույթով։ Օգտատերերի հարթակները տրամադրվում են՝ օգտատերերին հարթակ հատկացնելու համար՝ արտահայտելու իրենց կարծիքները և կիսել իրենց գաղափարներն ու տեղեկությունը։
21.2 Միայն դուք եք պատասխանատու և մնալու եք պատասխանատու տեղադրված Նյութերի համար, որոնք դուք տարածում եք Կայքում կամ Կայքի միջոցով ձեր օգտատիրոջ ID-ով, օգտանունով կամ այլ կերպ ձեր կողմից ցանկացած Օգտատիրոջ Հարթակում և նույնը տեղադրելու ու զետեղելու հետևանքների համար։ Անհատը, որը տեղադրում է բովանդակություն Օգտատերերի Հարթակներում («Համայնքային Բովանդակություն»), պատասխանատու է այդպիսի բովանդակության վստահելիության, ճշգրտության և ճշմարտացիության համար, և մենք այդ նույնի նկատմամբ վերահսկողություն չենք իրականացնում։ Բացի այդ, մենք վերահսկողություն չենք իրականացնում, թե ցանկացած այդպիսի տեղադրված նյութ ինչ բնույթի է և որ օգտատերերն այն կհամարեն վիրավորական, անախորժ կամ այլ կերպ անընդունելի, և բացահայտ հրաժարվում ենք ցանկացած պատասխանատվությունից այդպիսի նյութի նկատմամբ։
Դա նշանակում է, որ դուք, և ոչ թե մենք, ամբողջությամբ պատասխանատու եք ամբողջ Համայնքային Բովանդակության համար, որ դուք վերբեռնում, տեղադրում, փոխանցում կամ այլ կերպ հասանելի եք դարձնում Կայքի միջոցով կամ Կայքում։ Դուք նաև ամբողջությամբ պատասխանատու եք ամբողջ Համայնքային Բովանդակության համար՝ տեղադրված ձեր օգտատիրոջ հաշվի միջոցով։ Դուք հայտարարում և երաշխավորում եք, որ (i) դուք տիրապետում կամ այլ կերպ վերահսկում եք ձեր տեղադրած բովանդակության ներսի և բովանդակության նկատմամբ բոլոր իրավունքները, (ii) բովանդակությունը ճշգրիտ է և ճշմարիտ, (iii) Համայնքային Բովանդակության օգտագործումը, որը դուք մատակարարում եք, չի խախտում այս Պայմանները, (iv) Համայնքային Բովանդակությունը չի ոտնահարում, խախտում կամ միջամտում երրորդ կողմի մտավոր սեփականության որևէ իրավունքին կամ այլ իրավունքներին և չի խախտում որևէ գործող օրենք կամ կարգավորում, և (v) Համայնքային Բովանդակությունը վնաս չի պատճառի ցանկացած անձին կամ կառույցին։ Եթե մենք մեր սեփական հայեցողությամբ որոշենք, որ ձեր կողմից ուղարկված ցանկացած Համայնքային Բովանդակություն վիրավորական է կամ անտեղի, մենք կարող ենք այն անմիջապես հեռացնել կամ խնդրել ձեզ հետ կանչել կամ փոփոխել վիճելի Համայնքային Բովանդակությունը։ Եթե ձեզ չհաջողվի բավարարել մեր հարցումը սահմանված ժամանակահատվածում, մենք կարող եք հեռացնել Համայնքային Բովանդակությունը։ Այնուամենայնիվ, մենք ոչ մի կերպ չունենք պարտավորվածություն սահմանափակել կամ հսկել Համայնքային Բովանդակությունը։
21.3 Եթե Համայնքային Բովանդակությունը համարվի անօրինական, մենք համագործակցելու ենք պատշաճ մարմինների հետ, ներառյալ, բայց չսահմանափակվելով անհրաժեշտ տեղեկությունը նրանց ուղարկելով։
21.4 Դուք գիտակցում եք, որ Բաց Հարթակները և դրանցում առաջարկվող հնարավորությունները բաց, այլ ոչ թե փակ հաղորդակցության համար են, և դուք չունեք գաղտնիության որևէ ակնկալիք Բաց Հարթակում ցանկացած Տեղադրման հետ կապված։ Դուք հասկանում եք, որ ցանկացած Համայնքային Բովանդակություն վերբեռնելը և/կամ տեղադրելը որևէ Բաց Հարթակում ենթակա չէ գաղտնիության որևէ պարտավորվածությանը Onyxum-ի մասով, և մենք պատասխանատվություն չենք կրում որևէ Համայնքային Բովանդակության ցանկացած օգտագործման կամ հրապարակման համար։ Մենք չենք կարող երաշխավորել որևէ տեղեկության ապահովությունը, որը դուք հրապարակում եք այս լրատվության միջոցներից որևէ մեկով․ դուք իրականացնում եք այդպիսի հրապարակումներ ձեր սեփական ռիսկի հաշվին։
21.5 Մենք չենք ստուգում և չենք կարող ստուգել օգտատերերի կողմից Օգտատերերի Հարթակներում տեղադրված յուրաքանչյուր հաղորդագրություն, և Onyxum-ը պատասխանատու չէ այդ հաղորդագրությունների բովանդակության համար կամ Օգտատերերի Հարթակների օգտատերերի դիտումների կամ արտահայտած կարծիքների համար։ Օգտատերերի Հարթակներում հրապարակված տեղեկությունը նախագծով հասանելի է հանրությանը։ Դուք գիտակցում եք, որ մենք չունենք որևէ պարտավորություն նախապես ստուգելու Համայնքային Բովանդակությունը։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում, բայց պարտավորված չենք, ջնջել, տեղափոխել կամ խմբագրել ձեր կողմից Կայքում տեղադրված բովանդակությունը, ամբողջությամբ կամ մասնակի, ցանկացած պատճառով՝ մեր սեփական հայեցողությամբ։ Բացի այդ, մենք կարող ենք ջնջել, տեղափոխել, խմբագրել կամ հրապարակել ձեր հաղորդագրությունների բովանդակությունը, երբ այդպես պահանջվում է անել օրենքով կամ բարեխիղճ համոզմունքով, որ այդպիսի գործողությունն անհրաժեշտ է պաշտպանելու և պահպանելու մեր իրավունքները և սեփականությունը կամ պաշտպանելու մեր օգտատերերի կամ հանրության անվտանգությունը։ Մենք ոչ մի դեպքում մեզ վրա չենք վերցնում որևէ պարտավորություն՝ հսկելու Օգտատերերի Հարթակները կամ հեռացնելու որևէ հատուկ նյութ։
21.6 Ցանկացած նյութ, տեղեկություն կամ գաղափար, որը դուք տեղադրում եք մեզ մոտ կամ Կայքում, բոլոր մեթոդներով կարող է տարածվել կամ օգտագործվել մեր կողմից առանց փոխհատուցման կամ պարտավորվածության ձեր նկատմամբ ցանկացած պատճառով՝ ինչ էլ լինի, ներառյալ, բայց չսահմանափակվելով ապրանքների մշակմամբ, արտադրությամբ և մարքեթինգով։ Մենք չունենք պարտավորություն գաղտնի պահելու որևէ տեղադրված նյութ, վերադարձնելու որևէ նյութ, որը դուք տեղադրել եք մեզ մոտ, կամ փոխհատուցելու ձեզ ցանկացած այդպիսի նյութերի օգտագործման համար որևէ հանգամանքներում։ Սույնով դուք անդառնալիորեն հրաժարվում եք ցանկացած պահանջներից՝ հիմնված ցանկացած նյութերի, գաղափարների կամ տեղեկության օգտագործման վրա, որը դուք տեղադրում եք մեզ մոտ։
21.7 Դուք պետք է թերահավատ լինեք այլոց կողմից տրամադրվող տեղեկության նկատմամբ, և դուք գիտակցում եք, որ ցանկացած Օգտատիրոջ Հարթակում զետեղված ցանկացած Տեղադրման օգտագործումը ձեր սեփական ռիսկերի հաշվին է։ Մենք պատասխանատու չենք, և մենք չենք հաստատում օգտատերերի կողմից ցանկացած Օգտատիրոջ Հարթակում տեղադրված կամ ուղարկված կարծիքները, խորհուրդները կամ առաջարկությունները, և մենք հատկապես հրաժարվում ենք դրա հետ կապված ցանկացած և ամբողջ պատասխանատվությունից։ Մենք չենք վերահսկում Կայքում կամ Կայքի միջոցով տեղադրված Համայնքային Բովանդակությունը, և, հետևաբար, մենք չենք երաշխավորում այդպիսի Համայնքային Բովանդակության ճշգրտությունը, ամբողջականությունը կամ որակը։ Դուք ամբողջությամբ պատասխանատու եք Համայնքային Բովանդակության ցանկացած օգտագործման կամ վստահելիության, ներառյալ իր ճշգրտության, լիարժեքության կամ օգտակարության նկատմամբ վստահելիության համար։ Մենք ոչ մի հանգամանքներում որևէ կերպ պատասխանատու չենք լինի ցանկացած Համայնքային Բովանդակության համար, ներառյալ, բայց չսահմանափակվելով որևէ Համայնքային Բովանդակության մեջ որևէ սխալներով կամ բացթողումներով, կամ ցանկացած բնույթի որևէ կորստի կամ վնասի համար, որն առաջացել է Կայքի միջոցով տեղադրված, փոխանցված կամ այլ կերպ հասանելի դարձած ցանկացած Համայնքային Բովանդակության օգտագործման արդյունքում։
21.8 Մենք չունենք ձեր նկատմամբ որևէ պարտավորություն, և հետևաբար կարող ենք հրաժարվել տեղադրել, փոխանցել, հեռացնել, փոփոխել կամ այլ կերպ օգտագործել կամ որևէ գործողություն ձեռնարկել որևէ տեղադրված Նյութերի հետ կապված, որ դուք անում եք Կայքում։
21.9 Մենք չենք հայտարարում որևէ Համայնքային Բովանդակություն տնօրինելու մասին, որ դուք վերբեռնում, տեղադրում կամ զետեղում եք Կայքի միջոցով։ Դուք պատասխանատու եք այդպիսի Համայնքային Բովանդակությունում ձեր իրավունքները պաշտպանելու համար և չեք կարող ապավինել մեր օգնությանը այդպիսի Համայնքային Բովանդակությունը պաշտպանելու հարցում։ Վերբեռնելով, տեղադրելով կամ զետեղելով Համայնքային Բովանդակություն Կայքի միջոցով, դուք շնորհում եք մեզ հավերժական, անվերադարձ, ամբողջ աշխարհով տարածելու, անհատույց, անսպառ և ամբողջությամբ ենթալիցենզավորվող լիցենզիայով ըստ ամբողջ մտավոր սեփականության և այլ իրավունքների, ներառյալ, առանց սահմանափակման, գաղտնիությունը և հրապարակայնությունը օգտագործել, բաշխել, վերարտադրել, փոփոխել, հարմարեցնել, թարգմանել, հանրայնորեն իրականացնել, հանրայնորեն ցուցադրել, փոխանցել, շահագործել, ստեղծել ածանցված աշխատանքներ Համայնքային Բովանդակությունից (ամբողջությամբ կամ մասնակի), և ընդգրկել այդպիսի Համայնքային Բովանդակությունը այլ աշխատանքներում այլ ձևաչափով կամ կրիչով՝ այժմ հայտնի կամ հետագայում ստեղծվող, կայքի հետ կապակցված ցանկացած նպատակով։ Դուք շնորհում եք մեզ և մեր ենթալիցենզիատներին իրավուքով՝ օգտագործելու անվանումը, որը դուք տեղադրում եք այդպիսի Համայնքային Բովանդակության հետ կապված, եթե մենք ընտրենք։ Սույնով դուք անշրջելիորեն հրաժարվում եք բոլոր պահանջներից՝ հիմնված «բարոյական իրավունքների» կամ նման տեսությունների վրա, եթե այդպիսիք կան։ Խնդրում ենք այնուամենայնիվ նկատի ունենալ, որ որոշ միջոցառումներ (օր․՝ մրցույթներ), որոնք ներառում են ձեր կողմից Համայնքային Բովանդակության տեղադրում, կարող են ունենալ պայմաններ, որոնք կիրառելի են ձեր Համայնքային Բովանդակության նկատմամբ և որոնք տարբերվում են վերոնշյալներից։ Այն դեպքում, եթե այդպիսի պայմանները տարբերվում են այս պայմաններից, այդպիսի պայմանները կարգավորող են և ունեն առավելություն այս պայմանների նկատմամբ՝ ձեր Համայնքային Բովանդակության հետ կապված։
22. Հղումներ կայքէջից
22.1 Եթե Կայքէջը պարունակում է հղումներ դեպի այլ կայքեր և ռեսուրսներ՝ տրամադրված երրորդ կողմից, այդ հղումները տրամադրվում են զուտ ձեր հարմարության համար։ Սա ներառում է հղումներ, որոնք պարունակվում են գովազդներում, ներառյալ պաստառների գովազդները և հովանավորվող հղումները։ Եթե դուք օգտագործեք այդպիսի հղումներ, դուք կլքեք այս Կայքը։ Մենք չենք ստուգել երրորդ կողմի ցանկացած այդպիսի կայքեր և չենք վերահսկում ու պատասխանատու չենք այդպիսի կայքէջերից ցանկացածի համար, դրանց բովանդակության կամ ցանկացած կորստի կամ վնասի համար, որոնք կարող են առաջանալ դրանց օգտագործումից։ Մենք չենք հաստատում կամ անում որևէ հավաստացիումներ այդպիսի կայքէջերի կամ դրանցում գտնվող ցանկացած տեղեկության կամ նյութերի մասին, կամ արդյունքների մասին, որոնք կարող են ստացվել դրանց օգտագործումից։ Այս երրորդ կողմի կայքերը պատասխանատու են և հանձն են առնում պահպանել իրենց սեփական կայքի օգտագործման պայմանները։ Մենք առաջարկում ենք, որ դուք ուշադիր վերանայեք յուրաքանչյուր կայքի օգտագործման պայմանները, որը դուք որոշում եք մուտք գործել մեր Կայքից։ Մենք չենք վերահսկում այդպիսի կայքերի և ռեսուրսների բովանդակությունը, և չենք ընդունում որևէ պատասխանատվություն դրանց համար, կամ ցանկացած կորստի կամ վնասի համար, որը կարող է առաջանալ դրանց օգտագործումից։ Եթե դուք որոշեք մուտք գործել այս Կայքէջին կապակցված երրորդ կողմի կայքէջերից ցանկացածը, դուք անում եք այդպես ամբողջությամբ ձեր ռիսկի հաշվին և հաշվի առնելով այդպիսի կայքէջերի օգտագործման պայմաններն ու դրույթները։
23. Հակասպամ քաղաքականությունը
23.1 Մենք խստորեն արգելում ենք չպահանջված զանգվածային էլ․ նամակներ (սպամ) ուղարկելը։ Սպամը սահմանվում է այս նպատակով որպես ցանկացած անձանց, կառույցներին, նորությունների խմբերին, հարթակներին, էլ․ նամակների ցանկերին, այլ խմբերին կամ ցանկերին առևտրային էլեկտրոնային հաղորդագրության ուղարկում, եթե բիզնես կամ անձնային հարաբերություններ դեռ չեն հաստատվել հաղորդագրությունը/էլ․ նամակը ստացողի հետ։ Մենք նաև արգելում ենք կեղծ վերնագրեր օգտագործելը կամ Մեզ հետ և/կամ մեր նյութերի և ծառայությունների հետ կապված ցանկացած էլ․ նամակի սկզբնաղբյուրը կեղծելը, հորինելը կամ փոփոխելը։ Մենք նաև արգելում ենք մասնակցել վերոնշյալ որևէ գործողություններից ցանկացածում՝ օգտագործելով մեկ այլ մատակարար, էլ․ նամակներ վերաուղարկող ծառայություն կամ այլ կերպ։
24. Աշխարհագրական սահմանափակումներ
24.1 Այս կայքէջի սեփականատերը գտնվում է Կանադայի Նովա Սքոթիա Նահանգում։ Մենք տրամադրում ենք այս Կայքէջը օգտագործման համար միայն այն անձանց կողմից, որոնք գտնվում են երկրներում, որտեղ Ընկերությունը բիզնես է ծավալում։ Մենք չենք անում հայտարարություններ, որ Կայքէջը կամ իր ցանկացած բովանդակություն հասանելի է կամ տեղին է այդ երկրներից դուրս։ Մուտքը Կայքէջ կարող է չլինել օրինական որոշ անձանց կողմից կամ որոշ երկրներում։ Եթե դուք մուտք եք գործում Կայքէջ այն շուկայից դուրս, որում Ընկերությունը բիզնես է ծավալում, դուք անում եք այդպես ձեր սեփական նախաձեռնությամբ և պատասխանատու եք տեղական օրենքներին համապատասխանելու համար։
25. Երաշխիքային պարտավորություններից հրաժարումը
25.1 Դուք հասկանում եք, որ մենք չենք կարող և չենք երաշխավորում, որ համացանցից կամ Կայքէջից ներբեռնելու համար հասանելի ֆայլերը կլինեն առանց վիրուսների կամ ավերիչ կոդի։ Դուք պատասխանատու եք ներդնելու անհրաժեշտ միջոցներ և ստուգումներ՝ բավարարելու ձեր հատուկ պահանջները հակավիրուսային պաշտպանության համար և տվյալների մուտքագրման ու դուրսգրման ճշգրտության համար, նաև մեր կայքից դուրս միջոցների ապահովման համար՝ կորցրած տվյալները վերականգնելու նպատակով։
ՄԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ ՑԱՆԿԱՑԱԾ ԿՈՐՍՏԻ ԿԱՄ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ, ՈՐՆ ԱՌԱՋԱՑԵԼ Է «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄ» ՀԱՐՁԱԿՄԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԻՑ, ՎԻՐՈՒՍՆԵՐԻՑ ԿԱՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԻՑ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ՎԱՐԱԿԵԼ ՁԵՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՏՎՅԱԼՆԵՐ ԿԱՄ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՆՅՈՒԹ՝ ԿԱՊՎԱԾ ԿԱՅՔԷՋԻ ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԻՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ, ՈՐԸ ՍՏԱՑՎԵԼ Է ԿԱՅՔԷՋԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԴՐԱՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՆՅՈՒԹԻ ՆԵՐԲԵՌՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ԿԱՄ ԴՐԱՆ ՀՂՈՒՄ ԱՐՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԿԱՅՔԷՋՈՒՄ։
25.2 ԿԱՅՔԷՋԻ, ԴՐԱ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԻՐԵՐԻ՝ ՁԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՈՐՈՆՔ ՍՏԱՑՎՈՒՄ ԵՆ ԿԱՅՔԷՋԻ ՄԻՋՈՑՈՎ, ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԻՆ ԵՆ։ ԿԱՅՔԷՋԸ, ԴՐԱ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԻՐԵՐ, ՈՐՈՆՔ ՍՏԱՑՎՈՒՄ ԵՆ ԿԱՅՔԷՋԻ ՄԻՋՈՑՈՎ, ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ» ԵՎ «ԸՍՏ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ» ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԲՆՈՒՅԹԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ՝ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ։ Ո՛Չ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ, Ո՛Չ ԷԼ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊԱԿՑՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՆՁ ՉԻ ԱՆՈՒՄ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԿԱՄ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՅՔԷՋԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՎՍՏԱՀԵԼԻՈՒԹՅԱՆ, ՈՐԱԿԻ, ՃՇԳՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ։ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՎԵՐՈՆՇՅԱԼԸ, Ո՛Չ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ, Ո՛Չ ԷԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԱԿՑՎԱԾ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՈՐ ԿԱՅՔԷՋԸ, ԴՐԱ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԿԱՅՔԷՋԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԱՑՎՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԻՐԵՐ ԿԼԻՆԵՆ ՃՇԳՐԻՏ, ՎՍՏԱՀԵԼԻ, ԱՆՍԽԱԼ ԿԱՄ ՉԸՆԴՀԱՏՎՈՂ, ՈՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇՏԿՎԵՆ, ՈՐ ՄԵՐ ԿԱՅՔԸ ԿԱՄ ՍԵՐՎԵՐԸ, ՈՐԸ ԴԱՐՁՆՈՒՄ Է ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ, ԱՌԱՆՑ ՎԻՐՈՒՍՆԵՐԻ ԵՆ ԿԱՄ ԱՅԼ ՎՆԱՍԱԿԱՐ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ԿԱՄ ՈՐ ԿԱՅՔԷՋԸ ԿԱՄ ԿԱՅՔԷՋԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԻՐԵՐ ԱՅԼ ԿԵՐՊ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ՁԵՐ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԿԱՄ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻՆ։
25.3 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆՈՎ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՑԱՆԿԱՑԱԾ ԲՆՈՒՅԹԻ ԲՈԼՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ՝ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ, ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ, ՆԵՐԱՌՅԱԼ, ԲԱՅՑ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹՈՎ, ՉԽԱԽՏՈՒՄՈՎ ԵՎ ՀԱՏՈԻԿ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՄԲ։
25.4 ՎԵՐՈՆՇՅԱԼԸ ՉԻ ԱԶԴՈՒՄ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽՔՆԵՐԻ ՎՐԱ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԲԱՑԱՌՎԵԼ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՈՎ։
26. Պատասխանատվության սահմանափակումը
26.1 ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐ ԱՖԻԼԻԱՏՆԵՐԸ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ, ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ԿԱՄ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԵՆ ԼԻՆԵԼՈԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԲՆՈՒՅԹԻ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՑԱՆԿԱՑԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ, ՈՐԸ ԲԽՈՒՄ Է ԿԱՄ ԿԱՊՎԱԾ Է ՁԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԱՆ ՀԵՏ, ԿԱՄ ԿԱՅՔԷՋԻ, ԴՐԱՆ ՀՂՈՒՄ ԱՐՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԿԱՅՔԷՋԵՐԻ, ԿԱՅՔԷՋՈՒՄ ԿԱՄ ԱՅԴՊԻՍԻ ԱՅԼ ԿԱՅՔԷՋԵՐՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ԿԱՄ ԿԱՅՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԱՅԴՊԻՍԻ ԱՅԼ ԿԱՅՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԻՐԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ՆԵՐԱՌՅԱԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՒՂԻՂ, ՄԻՋՆՈՐԴԱՎՈՐՎԱԾ, ՀԱՏՈՒԿ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ, ԿԱՄ ՏՈՒԳԱՆՎՈՂ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ՆԵՐԱՌՅԱԼ, ՍԱԿԱՅՆ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐՈՎ, ՑԱՎՈՎ ԵՎ ՏԱՌԱՊԱՆՔՈՎ, ԷՄՈՑԻՈՆԱԼ ՏԱՆՋԱՆՔՈՎ, ԵԿԱՄՏԻ ԿՈՐՍՏՈՎ, ՇԱՀՈՒՅԹԻ ԿՈՐՍՏՈՎ, ԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՐՍՏՈՎ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿՈՐՍՏՈՎ, ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԿՈՐՍՏՈՎ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿՈՐՍՏՈՎ, ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ԴԵԼԻԿՏՈՎ ՀԱՍՑՎԱԾ (ՆԵՐԱՌՅԱԼ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆԸ), ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՈՒՄՈՎ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ, ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է։ ՎԵՐՈՆՇՅԱԼԸ ՉԻ ԱԶԴՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ՈՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԱՑԱՌՎԵԼ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՈՎ։
27. Վնասի փոխհատուցում
27.1 Դուք համաձայնվում եք պաշտպանել, փոխհատուցել և զերծ պահել Ընկերությունը, իր աֆիլիատներին, լիցենզավորողներին և ծառայություն մատուցողներին, և իր և նրանց համապատասխան պաշտոնատար անձանց, տնօրեններին, աշխատակիցներին, կապալառուներին, գործակալներին, լիցենզավորողներին, մատակարարներին, իրավահաջորդներին և նշանակված անձանց ցանկացած պահանջներից, պարտավորություններից, վնասներից, դատական որոշումներից, արբիտրաժի որոշումներից, կորուստներից, ծախսերից, ծախքերից կամ վճարներից (ներառյալ փաստաբանի խելամիտ վճարները), որոնք ծագում են կամ կապված են այս Օգտագործման Պայմանների՝ ձեր խախտման հետ, կամ Կայքէջի այլ բովանդակության, ծառայությունների կամ ապրանքների օգտագործման հետ, քան բաց կերպով թույլատրված է այս Օգտագործման Պայմաններով կամ Կայքէջից ստացված այլ տեղեկության՝ ձեր կողմից օգտագործմամբ։
28. Հայց ներկայացնելու սահմանափակումը
ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՔ, ՈՐ ՁԵՐ ՈՒՆԵՑԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՅՑԻ ԱՌԱՋԱՑՈՒՄ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԲԽԵԼ ԿԱՄ ԿԱՊՎԱԾ ԼԻՆԵԼ ԱՅՍ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՄ ԿԱՅՔԻ ՀԵՏ, ՊԵՏՔ Է ՀԱՐՈՒՑՎԻ ՀԱՅՑԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ՀԱՍՈՒՆԱՆԱԼՈՒ ՊԱՀԻՑ ՄԵԿ (1) ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ․ ԱՅԼԱՊԵՍ ԱՅԴՊԻՍԻ ՀԱՅՑԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԴԵՄ ՄՇՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՔ Է ԴՐՎՈՒՄ։
29. Կարգավորող օրենքը և արդարադատությունը
29.1 Բոլոր հարցերը, որոնք վերաբերում են Կայքէջին և այս Օգտագործման Պայմաններին, և ցանկացած վեճ կամ պահանջ, որը ծագում է դրանցից կամ կապված է դրանց հետ (ամեն դեպքի համար, ներառյալ ոչ պայմանագրային վեճերը կամ պահանջները), կարգավորվում են և մեկնաբանվում են համաձայն Նովա Սքոթիա Նահանգի ներքին օրենքների՝ առանց օրենքի դրույթի կամ կանոնի նկատմամբ նախապատվություն կամ կոնֆլիկտ առաջացնելու (լինի դա Նովա Սքոթիա Նահանգի կամ ցանկացած այլ արդարադատություն)։
29.2 Ցանկացած դատական հայց, գործողություն կամ վարույթ, որը ծագում է կամ կապված է այս Օգտագործման Պայմանների կամ Կայքէջի հետ, պետք է հարուցվի բացառապես Կանադայի Նովա Սքոթիա Նահանգի իրավասու դատարաններում, որոնք գտնվում են Հալիֆաքսի դատական շրջանում, սակայն մենք մեզ իրավունք ենք վերապահում ներկայացնել ցանկացած հայց, գործողություն կամ վարույթ ձեր դեմ՝ այս Օգտագործման Պայմանները խախտելու համար, ձեր բնակության երկրում կամ ցանկացած այլ համապատասխան երկրում։ Դուք հրաժարվում եք ցանկացած և բոլոր առարկություններից՝ իրականացնելու արդարադատություն ձեր նկատմամբ այդպիսի դատարանների կողմից և այդպիսի անցկացման վայրերում։
30. Սխալներ և ուղղումներ
30.1 Չնայած մենք կիրառում ենք ողջամիտ ջանքեր՝ ներառելու ճշգրիտ և ակտուալ տեղեկություն մեր Կայքում, մենք չենք երաշխավորում կամ հայտարարում, որը Կայքէջը լինելու է առանց սխալների։ Տվյալների մուտքագրման սխալները կամ այլ տեխնիկական խնդիրները երբեմն կարող են հանգեցնել ոչ ճշգրիտ տեղեկության ցուցադրմանը։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում ուղղել անճշտությունները կամ տպագրական սխալները մեր Կայքում, ներառյալ նյութերի և ծառայությունների գնառաջարկները, և չենք կրելու որևէ պարտասխանատվություն այդպիսի սխալների համար։ Մենք նաև կարող ենք անել բարելավումներ և/կամ փոփոխություններ Կայքէջի հնարավորություններում, ֆունկցիոնալության կամ բովանդակության մեջ ցանկացած պահի։ Եթե դուք տեսնեք որևէ տեղեկություն կամ նկարագիր, որը կհամարեք ոչ ճիշտ, խնդրում ենք կապ հաստատել ինչպես նկարագրված է «Հետադարձ Կապ» բաժնում ստորև, և մենք այն կվերստուգենք ձեզ համար։
31. Հրաժարում և անջատելիություն
31.1 Ընկերության կողմից այս Օգտագործման Պայմաններում շարադրված որևէ պայմանից կամ դրույթից հրաժարվելը չպետք է համարվի հետագա կամ շարունակական հրաժարում այդպիսի պայմանից կամ դրույթից կամ հրաժարում ցանկցած այլ պայմանից կամ դրույթից, և Ընկերության ցանկացած անհաջողություն՝ պաշտպանելու այդ Օգտագործման Պայմաններում որևէ իրավունք կամ դրույթ, իրենից չի ներկայացնում այդպիսի իրավունքից կամ դրույթից հրաժարում։
31.2 Եթե այս Օգտագործման Պայմաններից ցանկացած դրույթ դատարանի կամ իրավասու արդարադատությամբ այլ տրիբունալի կողմից համարվում է անվավեր, անօրինական կամ ոչ կիրարկելի ցանկացած պատճառով, այդպիսի դրույթը պետք է վերացվի կամ սահամանափակվի մինչև նվազագույն ծավալն այնպես, որ Օգտագործման Պայմանների մնացած դրույթները շարունակեն գործել ամբոջ ուժով և ծավալով։
32. Ամբողջ Պայմանագիրը
32.1 Օգտագործման Պայմանները, մեր Գաղտնիության Քաղաքականությունը, Քաղաքականություններն ու Ընթացակարգերը ցանկացած փաստաթղթերի հետ միասին, որոնք բաց կերպով ներառվում են հղում անելով, կազմում են Կայքէջի վերաբերյալ միակ և ամբողջական պայմանագիրը ձեր և Onyxum Services Inc.-ի միջև և փոխարինում են Կայքէջի վերաբերյալ բոլոր նախկին և տվյալ ժամանակահատվածի համար փոխըմբռնումները, համաձայնությունները, հավաստիացումները և երաշխքիները, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր։
33. Հետադարձ կապ
Այս կայքէջը վարվում է Onyxum Services Inc․-ի կողմից, որը գտնվում է 600-1741 Lower Water Street, Halifax, Nova Scotia, Canada, B3J 0J2 հասցեում։ Եթե դուք ունեք հարցեր Կայքէջի կամ այս Պայմանների վերաբերյալ, խնդրում ենք ուղարկել էլ․ նամակ կամ զանգահարել մեզ ստորև հեռախոսահամարով։ Մենք ամեն ողջամիտ ջանք կգործադրենք ձեր հարցերն արձագանքելու և ցանկացած խնդիր լուծելու համար, որոնց դուք մեր ուշադրությունն եք հրավիրում, [email protected] հասցեով։
Շնորհակալություն Կայքէջ այցելելու համար։