Onyxum-ի հետ կապվելու համար պարզապես անցիր Աջակցություն/Support բաժին գլխավոր մենյուից և սեղմիր New Ticket։ Այնուհետև պետք է կատարես հետևյալ քայլերը․
- Title դաշտում համառոտ մանրամասնես քո հարցման թեման,
- Հարցումդ ձևակերպես Content դաշտում,
- Եթե հարցման հետ որևէ փաստաթուղթ ուղարկելու անհրաժեշտություն կա, օգտվիր File selection կոճակից,
- Ուղարկելու համար սեղմիր Send կոճակը։
Հարցումը ստանալուց հետո մեր մասնագետները կանեն առավելագույնը քեզ օգնելու և քո հարցումներին նշված ժամկետներում պատասխանելու համար։
Քո հարցման ընթացքին հետևելու համար այցելիր My Tickets բաժին։ Այնտեղ կարող ես տեսնել՝ արդյոք աջակցող մասնագետը քո հարցմանը պատասխանել է։ Եթե ցանկանում ես պատասխանել, կարող ես անմիջապես պատասխանել մասնագետին։ Քո ամբողջ նամակագրությունը կմեկտեղվի։ Սա կբարձրացնի հաղորդակցության արդյունավետությունը և հնարավորություն կտա քեզ մկնիկի ընդամենը մի քանի շարժումով հեշտությամբ գտնել քո բոլոր նամակագրությունները։
Յուրաքանչյուր խնդիր-հարցման կամ Ticket-ի համար մենք 3 տարբեր կարգավիճակներ ունենք․
- Կարմիր - Սպասում է օպերատորի պատասխանին,
- Դեղին - Կազմակերպությունը սպասում է օգտատիրոջ պատասխանին,
- Կանաչ - Խնդիրը լուծված է։
Աջակցման հետ կապված քո բոլոր հարցումները կպահպանվեն այս հարթակում այնքան ժամանակ, որքան դու կպահպանես քո հաշիվը Onyxum-ում։ Այսինքն դու երբևէ որևէ տեղեկատվություն կամ հաղորդակցություն չես կորցնի և ցանկացած ժամանակ դրանց հասանելիություն կունենաս։