Ճամփորդել, նշանակում է անմոռանալի հիշողություններ և փորձառություն ձեռք բերել, իսկ ճամփորդության ընթացքում կացությունը այդ փորձառության կարևորագույն մասն է կազմում։
Onyxum-ը հիմնադրվել է 2018 թվականին, նպատակ ունենալով բարձրակարգ հյուրանոցներում և հանգստավայրերում կացության տրամադրման առաջատար համաշխարհային հարթակ դառնալ, միաժամանակ աջակցելով այն անհատներին, ովքեր ցանկանում են կառուցել և առաջնորդել իրենց սեփական, անկախ ճամփորդական բիզնեսը։
Մեր առաքելությունը յուրաքանչյուր ճամփորդությամբ անմոռանալի հիշողություններ ստեղծելն է։ Ձեր արձակուրդը պետք է հիանալի փորձառություն լինի և դրան լավագույնս հնարավոր է հասնել Ձեր կարիքներին և ճաշակին հարմարեցված, բացառիկ արժեքով կացության կազմակերպմամբ։ Աշխարհի որ անկյունն էլ ցանկանաք այցելել, Onyxum-ն է Ձեզ միջազգային պրեմիում կացություն տրամադրող ծառայությունը։ Լավագույն հյուրանոցներից մինչև շքեղ հանգստավայրեր. թույլ տվեք Ձեր երազանքներն իրականություն դարձնել։
Պարզապես տրամադրեք մեզ Ձեր ճամփորդելու ամսաթվերը և արձակուրդի վերաբերյալ մանրամասները, և մենք կներկայացնենք Ձեզ լավագույն հյուրանոցներից կազմված ցուցակ՝ Ձեր կարիքներին համապատասխան: Անկախ նրանից, թե դա երեխաների հետ ճամփորդություն է, թե ռոմանտիկ ուղևորություն. դիմեք մեզ և թույլ տվեք մեր հնարամիտ խորհրդատուներին հրաշք գործել Ձեզ համար։
ONYXUM-ում մենք շատ ենք կարևորում որակը և հոգատարությունը: Մեր նպատակն է ավելի հեշտ դարձնել ճամփորդությունը` տրամադրելով մանրամասն ցուցակ տարբեր տեսակի վստահելի կացություն տրամադրողների վերաբերյալ, որոնց հետ մենք համագործակցել ենք տեղական և միջազգային մակարդակով։